
1in.am-ը գրում է.
Սիրելի աղջկան սովորական հպումը կարող է նվազեցնել տղամարդու սթրեսը և մեկ ակնթարթում բարձրացնել նրա տրամադրությունը: Դա պարզել են շվեյցարացի հետազոտողներրը երիտասարդներին հետևելու ընթացքում:
Այսպես, փորձաքննությամբ պարզվել է, որ տղամարդիկ, ովքեր գրկել են իրենց սիրելի աղջիկներին կամ բռնել նրանց ձեռքը, և որոնց քնքշանքները սեռական բնույթ չեն կրել, մեծ երջանկություն և կյանքից բավարարվածություն են ստացել:
«Հպումները դրական թրթռումներ են առաջացնում և ոչ թե հակառակը»,- ասել է հետազոտության համահեղինակ, Ցյուրիխի համալսարանի փիլիսոփայական գիտությունների դոկտոր Անդրեա Բ. Հորնը:
Ըստ Հորնի՝ պատճառն այն է, որ մարդիկ սոցիալական կենդանիներ են, ովքեր հոգեբանական պահանջ ունեն անձնական և ֆիզիկական շփումների՝ առանց սեռական մերձեցման, հաղորդում է Bagnet.org-ը: