
168.am-ը գրում է.
Աբովյան քաղաքի ծննդատան տվյալների համաձայն՝ 2013 թվականի առաջին կիսամյակում գրանցվել է 314 տղա և 295 աղջիկ երեխայի ծնունդ, ոինչը վկայում է, որ անցյալ տարվա առաջին կիսամյակի համեմատ ծնելությունը նվազել է 161 երեխայով (91 տղա և 70 աղջիկ): «Աբովյանի ծննդատուն» ՊՓԲԸ կանանց խորհրդատվության բաժնի պետ Սուսաննա Խաչատրյանը 168.am–ի հետ զրույցում փաստեց, որ հայուհիներն այլևս չեն մտահոգվում, թե ապագա պտուղն ինչ սեռ կունենա. «Նախ, պետականորեն, աշխատանք է տարվում, որ պտղի սեռը մայրերը շուտ չիմանան, հետո ծննդատանը մենք ուսուցողական, տեղեկատվական պարապմունքներ ենք անցկացնում, համապատասխան գրականություն է տրվում, ըստ որի՝ ապագա մայրերը բարձրացնում են իրենց գիտակցական մակարդակը: Բուժքույրերը պարբերաբար այցելում են հղիներին և ինքս հեռախոսազանգերով տեղյակ եմ լինում, թե ինչպես է մեր ապագա մայրերի ինքնազգացողունը»: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ