
Ինչքան շատանում են Տեր-Պետրոսյանի դեմ ուղղված վայրահաչոցները, այնքան համոզվում եմ, որ ՀՀ իշխանությունները մոտ ժամանակներս պատրաստվում են Ղարաբաղը տալ Ադրբեջանին ու որպեսզի ժողովուրդը չկանգնի ու չասի, որ Տեր-Պետրոսյանը դեռևս 1997-ին ճշգրիտ ձևով կանխորոշել էր այսօրվա Հայաստանի վիճակն ու Արցախի ապագան, դրա համար էլ փորձում են Տեր-Պետրոսյանի շուրջ աղմուկ ստեղծել ու հիմնականում իշխանությանը ծախված ղարաբաղցիների շուրթերով սեպ խրել Հայաստանի ու Արցախի միջև: Իշխանությունների կազմակերպած այս հարցում-ակցիաները կարող են սարսափելի հետևանքներ ունենալ արցախցիների համար ու հարցերի խորությունը չնայողները կարող են իշխանությունների կազմակերպածը կապել ամբողջ արցախցիների վրա, իսկ իրականում արցախցին նույն հայն է, ով կեղեքվում ու ստորացվում է նույն բռնատիրական իշխանությունների կողմից...