
Shamshyan.com-ը գրում է.
Թուրքական թերթերից մեկում հոդված է հրապարակվել, որում անդրադարձ է կատարվել Թուրքիայի առաջին հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի ընտանիքի հայկական ծագման վարկածի մասին: Հոդվածի հեղինակ Օրհան Քեմալ Չենգիզն այն գրել է՝ հիմնվելով թուրք գրող, պատմաբան Ֆաթիհ Բայմանի՝ «Մուստաֆայից դեպի Քեմալ. Աթաթուրքի մեծ գաղտնիքը» գրքի վրա, նշվում է, որ Աթաթուրքը չի սերում Սալոնիկից, ինչպես պաշտոնապես գրվել է, այլ նա սերում է արևելյան Մալաթիա նահանգից: Հեղինակը նշում է, որ Աթաթուրքի ընտանիքը Սալոնիկ է գաղթել Մալաթիայից: Համաձայն առաջ քաշված այս նոր վարկածի, Աթաթուրքի, այսպես կոչված մայրը՝ Զուբեյդե Խանըմը, նրա կենսաբանական մայրը չի եղել, իրականում նա եղել է Աթաթուրքի մորաքույրը: Գրողը նշում է, որ Աթաթուրքին փոքր հասակում ուղարկել են Սալոնիկ, երբ մահացել է նրա հայրը, և նրան որդեգրել է Զուբեյդե Խանըմը, երբ մահացել է նաև Աթաթուրքի մայրը: Ըստ հեղինակի՝ գրքում արված գրառումներն արել են՝ հիմք վերցնելով կառավարական փաստաթղթերում արված գրառումները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ