
Բարեկամներս, ներկայացնում եմ 11-րդ դարի չին բանաստեղծուհի Լի Ցզինչժաոյի «Բաժանում» բանաստեղծությունը: Փոքրիկ, գեղեցիկ գործ՝ թարգմանված է հին գրական չինարենից, չեմ հանգավորել՝ թույլ չտալու համար բնագրի աղավաղում...
«Բաժանում»
Չի ուրախացնում ջրաշուշանը թառամած,
Այն կրում է աշնան դրոշմը…
Դանդաղ մերկանում եմ…
Միայնակ եմ դիմավորում գիշերը նավակում…
Արևմտյան աշտարակի վրա լուսինն է շողում
Նոսր ամպերի արանքից…
Սա՞գն է ինձ նամակ բերում…
Կռնչում է՝ թռչելով խավարում…
Ճյուղերից պոկված տերևները
Քշում-տանում է քամին…
Ճակատագիրը բաժանել է մեզ,
Բայց մեր մտքերում մենք միասին ենք…
Մի ակնթարթ անգամ թախիծն ինձ չի թողնում,
Այն կառչել է իմ հոնքերից
Եվ իր չար փշերն իմ սիրտն է խրում…
Նյութի աղբյուր՝ http://dangxuan.livejournal.com/205606.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել