Կապրե՞ք արդյոք 100 տարի, թե՞ ոչDoctors.am-ը գրում է.

Ո՞վ չի ուզում ապրել երկար և երջանիկ: Ըստ գիտնականների՝ ամեն ինչ մեր ձեռքերում է: Կան գործոններ, որոնք օգնում են մեզ երկարացնել մեր կյանքի տևողությունը:

Ժառանգականություն

Հիշեք ձեր բարեկամներին. երկարակյացներ կան նրանց մեջ արդյոք: Եթե այո, ապա շնորհավորում ենք, դուք ունեք լավ գեներ: Հետազոտությունները ցույց են տալիս, որ եթե ձեր բարեկամների մեջ շատ են մարդիկ, ովքեր հատել են 100-ի սահմանը, դուք երկար ապրելու մեծ հավանականություն ունեք:

Քայլքի արագություն


Բազմիցս անդրադարձել ենք այն փաստին, որ ոտքով երկար քայլելն օգտակար է: Պարզվում է՝ երկարակեցության համար կարևոր է նաև քայլքի արագությունը: Որքան արագ եք քայլում, այնքան լավ: Ճիշտ է, տարիքի հետ քայլքի արագությունը նվազում է, սակայն աշխատեք մնալ լավ մարզավիճակում և քայլերի արագությունը հնարավորինս պահպանել:

Շփման շրջանակ

Բազմաթիվ հետազոտությունների արդյունքում ապացուցվել է, որ մարդիկ, ում շփման շրջանակը մեծ է, ապրում են ավելի երկար, քան իրենց մեկուսացած բարեկամները:

Ուշ ծննդաբերություն

Մինչև վերջերս համարվում էր, որ մայր դառնալու համար իդեալական տարիք է մինչև 30 տարեկանն ընկած ժամանակահատվածը: Սակայն այժմ ապացուցվել է, որ ով ծննդաբերել է 40 տարեկանից հետո, հատում է 100-ի սահմանը: Ենթադրվում է, որ վերարտադրողական համակարգի ուշ աշխատանքը դանդաղեցնում է օրգանների ծերացման գործընթացը:

Դրական նախատրամադրվածություն

Եվս մեկ գործոն, որն օգնում է երկար ապրել դրական նախատրամադրվածությունն է: Ըստ գիտնականների՝ լավատես մարդիկ ավելի երկար են ապրում, քանի որ դրական նախատրամադրվածությունն օգնում է խուսափել սթրեսներից և նյարդային խանգարումներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել