
Վերջին օրերին երբեմն դժբախտություն եմ ունենում հետևելու հայկական հեռուստաալիքների լուրերի թողարկումներին, այն տպավորությունն է ստացվում, որ Հայաստանում կատարվող որևէ իրադարձություն հեռուստալրահոսին չի վերաբերում: Սոցիալական շարժումները, տարաբնույթ բողոքի ցույցերն ու ակցիաները որևէ հետագիծ չեն թողնում հեռուստատեսությունների երկնակամարում: Հիշեցի մի հայտնի անեկդոտ՝ պապը պատերազմի մասին պատմելիս թոռանը ասում է, որ գերմանացիները իրենց ամբողջ վաշտը գերի վերցրեցին, կեսին սպանեցին, մյուս կեսին բռնաբարեցին: Թոռը հարցնում է՝ պապի՛, բա քեզ ի՞նչ արեցին, պապը պատասխանում է՝ ինձ սպանեցին, բալա ջան...
Հիմա տպավորություն է ստեղծվում, որ «Հայլուրին» և իր արբանյակներին «սպանել» են... Հակառակ պարագայում ինչպե՞ս կարող է ներքաղաքական կյանքի ամբողջ առանցքը դուրս մնալ լրահոսից...