1in.am-ը գրում է.

Մանկաբույժները պարզել են, թե այն հորմոնի մակարդակը, որ վերահսկում է սնուցող նյութերը մորից երեխային հասցնելու գործընթացը, որոշո՞ւմ է արդյոք՝ երեխան կտառապի՞ անհանգստությամբ: The Telegraph-ը գրում է, որ դրանով է բացատրվում հասուն տարիքում մարդու վարքը, որը կապված է, այսպես կոչված, արգանդային ծրագրավորման հետ: 

Գիտնականները փորձեր են կատարել այն մկների վրա, որոնք հղիության ժամանակ չեն կարողացել արգանդի նորմալ աշխատանքի համար բավականաչափ հորմոն արտադրել: Իսկ ահա մեծ տարիքում լաբիրինթոսով անցնելու խնդրի ժամանակ ձագերն ավելի շատ են անհանգստացել: 

Հայտնի է, որ ներարգանդային փուլում նորմալ զարգանալու հնարավորություն չունեցող երեխաները տառապում են զգայունությամբ, անհանգստությամբ և ուշադրության պակասից: Սնուցող նյութերի պակասը փոփոխում է այն ուղղությունը, որով զարգանում են ուղեղի համակարգերը: Իսկ մոր կողմից հղիության ընթացքում ապրած սթրեսը պաշտպանողական մեխանիզմ է երեխայի համար: Երեխայի ուղեղը արտաքին աշխարհի իրադարձությունների հետ կապված ուղղակի փոփոխվում է: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել