Անդրեաս Ղուկասյանն իր «տղաների» միջոցով այժմ էլ փորձում է այս քաղաքացիական շարժումն ուղղորդե՞լ (տեսանյութ)168.am-ը գրում է.

Արդեն մի քանի օր է՝ համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ հեղինակները ներկայացնում են 2013թ. փետրվարին Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքներից մեկը, որի ժամանակ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ դիմելով հանրահավաքի մասնակիցներին, կոչ է անում չենթարկվել հրապարակում ներկա «պրովոկատորների պրոցոկացիաներին»: Այս տեսանյութում հստակ նշվում է, որ Ազատության հրապարակում հայտնված «պրովոկատորները» ուղղորդվում են ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրեաս Ղուկասյանի կողմից: Սոցցանցում հայտնված այս տեսանյութի տակ թողնված մեկնաբանություններում նրանց են մեղադրում 2013թ. քաղաքացիական ակտիվության և հասարակական բողոքի ալիքի տապալման ու Րաֆֆի Հովաննիսյանի հեղինակազրկման մեջ: Ուշագրավ է, որ այս տեսանյութում զուգահեռներ են անցկացվում 2013թ. և այսօր Երևանի քաղաքապետարանի առջև տեղի ունեցող իրադարձությունների միջև՝ զգուշացնելով, որ նույն Անդրեաս Ղուկասյանն իր «տղաների» միջոցով այժմ էլ փորձում է «Չենք վճարելու 150 դրամ» քաղաքացիական շարժումն ուղղորդել: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել