Ladynews.am-ը գրում է.

Ամուսնությունից հետո շատ կանայք, մտածելով, թե հասել են երազանքի իրականացմանը, «հանգստանում» են և այլևս մտքի ծայրով էլ չեն անցկացնում, որ կկորցնեն կողակցին: Իրականում լավ հարաբերությունները հեշտ չեն տրվում, պահանջում են ամենօրյա աշխատանք: Ահա 5 խորհուրդ, որ կայուն կպահեն ձեր ամուսնական կյանքը:

1. Մի փորձեք փոխել Ձեր ամուսնուն: Անթերի մարդիկ չկան: Պետք չէ ամուսնու թերությունները բացարձակացնել, տարածել ամեն ինչի վրա, անմիջապես մտածել, որ սխալ մարդու եք ընտրել: Հակառակըվերաբերեք նրա սխալներին իբրեւ փոքրիկ «խենթությունների», և ամեն ինչ կընկնի իր տեղը: Ավելի համբերատար եղեք, երբ նա, ասենք, թափթփում է իրերը, ու ստիպված եք լինում հետևից հարյուր անգամ հավաքել: Աշխատեք ամեն անգամ նման առիթով կռիվ չսարքել: Իհարկե, պետք չէ միշտ զսպել էմոցիաները: Հասկանալի է, որ դժվար է ափերից դուրս չգալ, երբ սիրելին կեղտոտ կոշիկներով հայտնվում է հենց նոր մաքրած հատակին:

2. Անչափ կարևոր է Ձեր արտաքին տեսքը: Հին խալաթը, մաշված ոտնամաններն ու թափթփված մազերը անմիջական սպառնալիք են Ձեր ամուսնական կյանքին: Մի մոռացեքտղամարդիկ սիրում են նախեւառաջ աչքերով:

3. Աշխատեք ընդհանուր հետաքրքրություններ գտնել ամուսնու հետ: Ինչքան էլ տարբեր լինեք դուք, միևնույնն է, պետք է գտնել ընդհանրություններ: Եթե անհետաքրքիր դառնաք ամուսնու համար, նա առանց աչքը թարթելու կդավաճանի Ձեզ:

4. Անկողինը ոչ միայն ֆիզիկական, այլև հոգևոր մերձեցման վայր է: Հենց ամուսնական պարտքը չկատարելն է, որ առավել հաճախ դրդում է տղամարդուն բաժանման: Մի մերժեք նրան, եթե անգամ Ձեր գլուխն իսկապես ցավում է, կամ հոգնած եք: Առողջ սեռական հարաբերությունները նաև Ձեզ են պետք:

5. Զուգընկերոջը մի քիչ ազատություն տվեք և Ձեզ էլ մի զրկեք դրանից: Եթե բացի ընտանիքից և աշխատանքից կարողանաք ժամանակ առ ժամանակ, ասենք, նստել ընկերուհիների հետ և ուղղակի հանգստանալ, հավատացեք, որ կսկսեք նորմալ ընկալել ամուսնու ցանկությունը մի բաժակ գարեջրով ընկերների հետ ֆուտբոլ նայելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել