
Aysor.am-ը գրում է.
Անորեքսիան հոգեբանական և առողջական խանգարում է, որի ժամանակ մարդու քաշը լինում է նորմայից 15 և ավելի տոկոսով ցածր, բայց նրան շարունակում է թվալ, թե նա գեր է:
Կանայք, ում մոտ անորեքսիա է զարգանում, որպես կանոն, սխալ պատկերացում են ունենում իրենց կազմվածքի մասին: Նրանք կարծում են, որ գեր են, նիհարելու համար հետևում են տարբեր սննդակարգերի, իրենց հյուծելու համար ֆիզիկական վարժություններ ոն անում:
Նրանք վստահ են, որ հենց գիրությունն իրենց անհաջողությունների պատճառը:
Անորեքսիայի առաջացման պատճառ կարող են դառնալ նաև սթրեսները, մանկական հոգեբանական տրավմաները և վաղ տարիքում տեղի ունեցած սեռական ոտնձգությունները: Գիտնականները կարծում են, որ սա նյարդային խանգարում է և առաջ է գալիս նախ մարդու ենթագիտակցականում:
Հոլանդացի գիտնականներն ուսումնասիրություն են անցկացրել 39 կանանց շրջանում և խնդրել են նրանց անցնել դռան միջով: Նրանցից 50 % -ը բացված դռնով անցնելիս թեքվել է կողքի: Այսպիսով, հիվանդներն իրենց ընկալում են ոչ ճիշտ, ինչն էլ անդրադառնում է նրանց պահվածքի վրա:
Եթե մարդը շատ է տարված նիհարելու ցանկությամբ և նրա սեփական տեսքի, ֆիզիկական վիճակի ընկալումը խեղաթյուրված է, ապա նա անորեքսիա ձեռք բերելու մեծ վտանգի առջև է կանգնած կամ էլ արդեն տառապում է այս հիվանդությամբ:
Անորեքսիան հեշտ է հաղթահարվում վաղ շրջանում և մեծ դժվարությամբ, եթե այն արդեն հասցրել է խորանալ, վնաս հասցնել մարդու առողջությանը: