
1in.am-ը գրում է.
Մարզային քաղաքներում, բացառությամբ Երևանի, բնակարանները մեկ տարում (2013թ.-ի առաջին կիսամյակում` 2012թ.-ի առաջին կիսամյակի համեմատ) թանկացել են ավելի քան 5 տոկոսով: Ամենաթանկ բնակարանները Ծաղկաձորում են: Այստեղ 1քմ միջին գինն առաջ է անցել մայրաքաղաքային միջինից: Ըստ Անշարժ գույքի պետական կոմիտեի տվյալի` Ծաղկաձորում 1քմ միջին գինը 292.5 հազար դրամ է (Երևանում միջին գինը 269 900 դրամ է):
Մարզային ամենաթանկ բնակարաններով քաղաքների առաջին եռյակը, փաստորեն, անփոփոխ է: Այստեղ նորից թանկությամբ հաջորդում են Աբովյանն ( 154 100 դրամ) ու Վաղարշապատը (153 800 դրամ):
Անհավանական ցածր գին է Դաստակերտում ու Շամլուղում: Այստեղ բնակարանի 1քմ-ն կարելի է գնել ընդամենը 8 հազար դրամով: Բնակարանները շատ էժան են նաև Թումանյանում` 11 հազար դրամ` 1քմ համար: Վերջին երկուսում այս տարի բնակարաններն` անցած տարվա համեմատ նույնիսկ էժանացել են: