Արցախցի 10-ամյա աղջնակին օգնություն է պետք. Նա կարող է առողջանալ, գումար է հարկավորAysor.am-ը գրում է.

10-ամյա Անգելինան եղբոր ու մոր հետ ապրում է Արցախում` Ստեփանակերտում: Արտաքինից նա գրեթե ոչնչով չի տարբերվում իր հասակակից բազմաթիվ աղջիկներից. սիրում է մազերին գույնզգույն ժապավեններ կապել, գեղեցիկ «աղջկական» զգեստներ հագնել ու, իհարկե` երազել: Բայց ի տարբերություն իր հասակակիցների՝ Անգելինան չի երազում լավ խաղալիքների, նոր դպրոցական պայուսակի կամ Դիսնեյլենդյան ճամփորդության մասին: 10-ամյա աղջնակի կանաչ աչքերում կա հստակ մի երազանք` հաղթահարել անբուժելի որակված հիվանդությունը…

Անգելինան ի ծնե տառապում է միզապարկի մկանների թուլությամբ: Անգելինայի մոտ հիվանդության սրացում նկատվել է 2 տարեկանում: Երեխայի մայրը` Լիլիթ Ասլանյանը, դիմել է հայաստանյան մի քանի բժշկական կենտրոններ, սակայն այնտեղ տրվել է մի պատասխան` Անգելինայի հիվանդությունն անբուժելի է:

«Ինձ ասացին, որ հիվանդությունը չի բուժվում ու շատ շուտով երեխաս անկողնային հիվանդ է դառնալու: Չէի կարող դա թույլ տալ ու թույլ չեմ տալու: Մենք սկսեցինք փնտրել բուժման հնարավոր բոլոր տարբերակները»,- Aysor.am-ի հետ զրույցում պատմեց մայրը՝ Լիլիթ Ասլանյանը:

Անգելինային ու նրա մորն առաջիններից  փորձեց օգնել մոսկվաբնակ բարեկամուհի Վիկտորիա Ագաջանովան, ով իր վրա վերցրեց երեխայի համար բանկային հաշվեհամար բացելու ու ինֆորմացիան տարածելու բոլոր պարտականությունները: Բացի այդ Վիկտորիայի միջոցներով երեխային մի քանի անգամ հետազոտման են տարել Մոսկվայի լավագույն կլինիկաներ ու անցկացրել նախնական վիրահատություն, որը փոքր ինչ բարելավել է աղջկա վիճակը.

«Չեմ կարող նկարագրել, թե ինչքան ենք շնորհակալ Վիկայից: Եթե ասեմ, որ նա Անգելինայի համար երկրորդ մայր է դարձել, էլի քիչ կլինի: Նա անում է ամեն բան»,- մեզ հետ զրույցում ասաց Լիլիթ Ասլանյանը:

Aysor.am-ը կապվեց Մոսկվայում բնակվող Վիկտորիա Ագաջանովայի հետ, ով մանրամասն ներկայացրեց Արցախում բնակվող աղջկա ու նրա ընտանիքի պատմությունը.

«Այդ աղջնակն ուղղակի հրաշք է ու այդ հրաշքը բացի այն, որ տառապում է սարսափելի հիվանդությամբ, նաև ապրում է սարսափելի պայմաններում»,- մեզ հետ զրույցում ասաց Վիկտորիա Ագաջանովան: 

«Կպատմեմ պատմություն, որը եթե իմ աչքով չտեսնեի` երևի չէի հավատա: Անգելինայի մայրն ու եղբայրն, ով իրենից մեծ է 1,5 տարով, ապրում են Ստեփանակերտի շենքերից մեկի ներքնահարկում: Ընտանիքի հայրը ապրում է նույն շենքի առաջին հարկում. նա ընտանիքից հեռացել է հենց այն ժամանակ, երբ իմացել են երեխայի հիվանդության մասին: Չեմ կարող ադեկվատ բառերով նկարագրել այդ մարդու պահվածքը, բայց նա ոչ միայն չի օգնում իր ընտանիքին, այլև` գրեթե ամեն օր խմում է ու իջնելով ներքև հարձակվում է փոքրիկ Անգելինայի վրա: Հայրը, եթե նրան հնարավոր է այդպես անվանել, մեղադրում է աղջկան, որ հիվանդ է: Ասում է, որ աղջնակը խայտառակ է անում իրեն, քանի որ իրենից չէր կարող նման հիվանդ երեխա ծնվել: Սրան զուգահեռ հայրը բավականին լավ է վաստակում: Նա Ստեփանակերտում ունի մրգերի մի քանի կրպակ: Ինչ վերաբերում է 11,5 տարեկան որդուն, հայրը նրան նույնպես չի սիրում: Պատկերացրեք այդ տարիքի երեխային ամեն օր աշխատեցնում է իր կրպակում ու ընդամենը 300 դրամ է վճարում»,- պատմեց Վիկտորիան:

Անգելինայի մորից հետաքրքրվեցինք` արդյոք նախկին ամուսնու նման պահվածքի մասին նա տեղյակ պահե՞լ է իրավապահ մարմիններին.

«Մի անգամ դիմեցի ոստիկանություն: Նրան պատժեցին: Հետո խիղճս տանջեց, մտածում էի՝ կփոխվի: Հետ վերցրեցի դիմումս ու ամեն բան շարունակվեց»,- պատմեց Լիլիթը:

Մինչ այդ, ընտանիքի բարեկամուհու խոսքով` Մոսկվայում բժիշկները՝ զննելով երեխային, ասել են, որ Գերմանիայում կան մասնագետներ, ովքեր կարող են օգնել նրան: Բացվել են հաշվեհամարներ ու մինչև այս տարվա սեպտեմբերի ավարտը երեխան պետք է մեկնի Գերմանիա: Մի բայց կա միայն. մեկնելու համար անհրաժեշտ ամբողջ գումարը դեռևս չի հավաքվել.

«Մեզ շատ մարդիկ օգնեցին, շնորհակալ ենք նրանց, բայց հիմա դարձյալ օգնության կարիք ունենք: Գերմանացի բժիշկների նշանակած ժամկետներով Լիլիթն ու Անգելինան այնտեղ պետք է լինեն սեպտեմբեր ամսվա կեսին, սակայն մեկնելու համար նրանց պակասում է մոտավորապես 4000 ԱՄՆ դոլար: Ես համոզված եմ, որ Գերմանիայում երեխային կօգնեն: Ավելին` ամեն բան կանենք, որ նրանք այնտեղ էլ մնան ու վերջապես ազատվեն այդ«հայր» կոչվածի ահաբեկումներից: Ուղղակի չեմ կարող նկարագրել այն պայմանները, որոնցում հիվանդ երեխան է ապրում: Այնտեղ բազմաթիվ մակաբույծներ կան: Խոնավությունից փտել է ներքնահարկի պատերից մեկը: Մինչդեռ այդ երեխային շատ հատուկ պայմաններ են պետք»,- ասաց Վիկտորիա Ագաջանովան:

Մինչ այդ կանաչաչյա 10-ամյա Անգելինան շարունակում է երազել իր առողջ ու գեղեցիկ ապագայի մասին: Աղջիկը գիտի, որ մի օր անպայման բուժվելու է ու երջանիկ ապրելու է մոր ու եղբոր հետ: Համոզված է` մի օր իր երազանքներն էլ կլինեն լավ խաղալիքների, նոր դպրոցական պայուսակների ու Դիսնեյլենդյան ճամփորդությունների մասին…

Aysor.am-ը դիմում է բոլոր այն ընթերցողներին, ովքեր կարող են օգնել Անգելինային: Փոխանցում կատարել հետևյալ հաշվեհամարներով.

Для перевода в рублях:
КБ "Юниаструм Банк"
БИК 044585184
Корр.счет: 30101810600000000184
ИНН 7707286100
Банк получателя: ЗАО Юнибанк, Армения
Корр.счет Юнибанка в "Юниаструм Банке":30111810700000000009
Получатель: Асланян Лилит 
Счет: 24112002895600

For transfers in USD:
Intermediary Bank: Deutsche Bank Trust Company Americas, New York
SWIFT: BKTR US 33
Beneficiarys Bank: UNIBANK, Armenia
SWIFT: UNIJ AM 22
Beneficiary: Aslanyan Lilit
USD Account: 24112002895603

For transfers in EURO:
Intermediary Bank: Deutsche Bank AG, Frankfurt
SWIFT: DEUTDEFF
Beneficiarys Bank: UNIBANK, Armenia
SWIFT: UNIJ AM 22
Beneficiary: Aslanyan Lilit
EURO Account: 24112002895604 
կամ

Intermediary Bank: Commerzbank A.G., Frankfurt
SWIFT: COBADEFF
Beneficiarys Bank: UNIBANK, Armenia
SWIFT: UNIJ AM 22
Beneficiary: Aslanyan Lilit
EURO Account: 24112002895604

Для перевода в драмах:
Юнибанк, Армения
Получатель: Асланян Лилит
Счет в армянских драмах: 24112002895601

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել