1in.am-ը գրում է.

Չեխ վարորդները մայրուղով զբոսնող հսկայական, 30 կգ-անոց կրիային դրել են այլմոլորակայինի տեղ, հայտնում է Չեխական ռադիոն: 

«Ռոկիցանի քաղաքի ոստիկանություն են զանգահարել միանգամից մի քանի մարդիկ՝ հայտնելով, որ քաղաքի մուտքի մոտ թափառում է զարմանալի արարած, որը խանգարում է վարորդներին: Զանգահարողներից մեկը վստահեցրել էր, թե դա այլմոլորակային է»,- նշվում է հաղորդագրության մեջ: 

Դեպքի վայր ժամանած ոստիկանները հայտնաբերել են հսկայական չափերի կրիայի, որի երկարությունը 1 մետր է եղել: 

Իրավապահները կանչել են անասնաբույժների, որոնք օգնել են բռնել կենդանուն: Պարզվել է՝ այն ամերիկյան մեծ կրիա է, որին Չեխիա է բերել էկզոտիկ կենդանիների սիրահարը: 

Չեխիայի ոստիկանությունը հիմա որոնում է կրիայի տիրոջը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել