
Aysor.am-ը գրում է.
Մածունն օգտակար է աղեստամոքսային հիվանդությունների ժամանակ, օգտագործումը նպաստում է օրգանիզմի ընդհանուր վիճակի բարելավմանը, մազերին հաղորդում է փայլ ու ամրություն: Իր մեջ գտնվող B և E վիտամինների, սպիտակուցների շնորհիվ խտացնում է մազերը, հաղորդում առողջ և բնական փայլ:
Արդյունավետ կերպով օգնում են տնային պայմաններում մածունից պատրաստված դիմակները, որոնք մազերին հաղորդում են խտություն, էլաստիկություն կամ փայլ: Եթե ուզում եք, որ ձեր մազերը լինեն խիտ ու փարթամ, ապա պետք է տաքացնել մածունն ու քսել մազերին ամբողջ երկարությամբ: Մերսել գլուխը, որպեսզի դիմակը ամբողջությամբ ներծծվի մազերի մեջ և արագացնի արյան շրջանառությունը: Դիմակը պահել 30-40 րոպե, այնուհետ լվանալ տաք ջրով ու շամպույնով: Այս միջոցը կարելի է կրկնել շաբաթը 1-2 անգամ:
Իսկ մազերի աճին խթանում է հետևյալ դիմակը, որի համար անհրաժեշտ է կես բաժակ մածուն, 20 գրամ խմորիչ, 1 ճաշի գդալ մեղր, 1 ձվի դեղնուց: Խառնել բոլոր բաղադրիչները և քսել մազերին, թողնել մեկ ժամ: Նպաստում է նաև թեփի վերացմանը:
Դիմակ`մազերի էլաստիկության համար.
Կես բաժակ մածունին ավելացնել 1 ձվի դեղնուց, 1 գդալ բուսական յուղ: Թողնել մոտ 1 ժամ: Դիմակն օգտագործել շաբաթը մեկ անգամ: