Առաջին մասը կարող եք կարդալ այստեղ:

Գաղտնի պատերազմ

1935-1975

Boys By Bombs

Լաոսի Գաղտնի պատերազմը Ամերիկայի կառավարության գործած հանցագործությունն էր (ներկայումս սա ավելի շատ համարվում է պատմական փաստ, քան անձնական տեսակետ): Այս պատերազմը քաղաքական առումով պլանավորված էր: Ցավոք, կառավարության իշխանատենչության պատճառով Լաոսում 450.000 քաղաքացի զոհվեց, իսկ Կամբոջայում` 600.000: Բախումների ընթացքում դեֆոլիանտ կոչվող քիմիական թունանյութի օգտագործման հետևանքով առաջացան համատարած առողջական խնդիրներ, որոնք բնականաբար ամենից թանկ նստեցին երեխաների, կերակրող մայրերի, տարեցների և արդեն իսկ հիվանդների վրա:    

 

Սոմալիի քաղաքացիական պատերազմը

1991-ից մինչ մեր օրերը

49309138468A68Ef25Effe278126Bb25

Սոմալիում ապրում են տարբեր ժողովուրդներ, որոնցից մի քանիսը 1980-ականների վերջերին չէին ցանկանում ենթարկվել Սիադ Բառեին` Սոմալիի բռնապետին: Ի պատասխան նա իր բանակի հետ սկսեց հարձակումներ գործել նրանց վրա, սակայն ժողովուրդը հակադարձեց նրան և ի վերջո զրկեց նրան իշխանությունից:  

Բառեն դեռևս հեղինակություն էր վայելում շատ սոմալիցիների շրջանում, և 1990-ականներին նրա համակիրները հեղափոխություն արեցին` նրան իշխանության վերադարձնելու համար: Երբ նա իշխանության վերադարձավ, Հյուսիսային Սոմալիի մի զգալի հատվածը իրեն անկախ հռչակեց երկրի մնացած մասից: Այնուամենայնիվ, քչերն են ճանաչել այս անկախությունը:

Տարիներ տևած պատերազմի պատճառով Սոմալին ավերակների է վերածվել: ՄԱԿ-ը շարունակում է խաղաղասիրական ուժեր ուղարկել հումանիտար օգնություն տեղ հասցնելու և հետպատերազմյան ճգնաժամի հաղթահարմանը նպաստելու համար: Ոչ պաշտոնական տվյալներով` մոտ մի միլիոն մարդ է զոհվել այս պատերազմի հետևանքով:

 

Թաիփինգի ապստամբություն

1850-1864

Chinese-Militia-Canton-1938

Տասնիներորդ դարի ոչ մի իրադարձություն այնքան չի ցնցել Չինաստանը, որքան Թաիփինգի ապստամբությունը: Այն ծագեց Հարավային Չինաստանում Հոնգ Քսիուքուանի իշխանության օրոք: Նա 1847 թ.-ին զառանցական վիճակի մեջ ընկավ: Այս վիճակը տևեց երեսուն օր:  

Երբ նա լավացավ, կարծեց, որ ընտրված է Չինաստանը նվաճելու համար և հաստատելու Թաիփինգ Թիանգուն` Մեծ հարմոնիայի արքայական թագավորությունը: Համակիրներ հավաքելով` նա և իր զինակիցները աստիճանաբար բանակ և քաղաքական կազմակերպություն կազմեցին: 1850-ականների վերջերին նրանք իրենց ձեռքն էին վերցրել երկրի զգալի մասի իշխանությունը: Շարժումն այնքան հզոր էր, որ կենտրոնական կառավարությունից պահանջվեցին միլիոնավոր դոլարներ և տասնհինգ տարի նրանց հաղթելու համար: Ապստամբությունը շարունակվում էր մինչև 1864 թ.: Այս պատերազմը խլեց ավելի քան քսան միլիոն մարդու կյանք:

 

Վարդերի պատերազմները

1455-1485

Warroses

Վարդերի պատերազմները միջնադարի ամենանշանակալից պատմական իրադարձություններից են: Նրանց ազդեցությունը Անգլիայի հետագա ճակատագրի վրա շատ մեծ է: Այս պատերազմները տեղի էին ունենում Լանկաստերի պալատի և Նյու Յորքի Պալատի անդամների միջև: Լանկաստերի պալատի խորհրդանիշը կարմիր վարդն էր, իսկ Նյու Յորքի պալատի խորհրդանիշը` սպիտակ վարդը: Երկու պալատներն էլ Պլանտագենետի ճյուղեր էին:

Մարտը սկսեց 1399 թ.-ին, երբ կոնֆլիկտներ ծագեցին Ռիչարդ 2-րդ թագավորի և նրա ազգական Հենրիկ Բոլինգքրոկի միջև: Սակայն պատերազմները մեծ թափ ստացան 1455 թ.-ին, երբ Ռիչարդը հաղթանակ տարավ Լանկաստրացիների նկատմամբ:

Վարդերի պատերազմներն ավարտվեցին Հենրի 4-րդ թագավորի` գահ բարձրանալուց հետո: Նա հիմնեց Թյուդորների դինաստիան և միացրեց կարմիր ու սպիտակ վարդերը` Թյուդորի վարդը ստեղծելու նպատակով:

 

Ան Լուշան ապստամբություն

Մ.թ.ա. 755-763

Battle Of Yongqiud373B72D9Cace3721968

Այս քաղաքացիական պատերազմը հաճախ անտեսվում է: Չինաստանն անշուշտ կցանկանար մոռացության տալ այս պատերազմը: Մինչ օրս այն մնում է աշխարհի ամենաարյունալի քաղաքացիական պատերազմներից մեկը: Այս պատերազմը տեղի է ունեցել Թենգ դինաստիայի օրոք: Ի բարեբախտություն թենգերի` Ան Լուշանի Յան դինաստիան շուտով սկսեց ներսից կազմալուծվել:

757 թ. հունվարին Ան Լուշանի որդին զայրացավ իր հոր սպառնալիքներից, որոնք նա հնչեցնում էր իր ընկերների հասցեին, և սպանեց Ան Լուշանին: Դրանից կարճ ժամանակ անց նրան սպանեց Ան Լուշանի վաղեմի ընկերը` Շի Սիմինգը: Այս ընկերը փորձեց շարունակել Ան Լուշանի ապստամբության ծրագիրը, սակայն նրան էլ իր որդին սպանեց 761 թ.-ին: Թեպետ թենգերը ի վերջո հաղթանակ տարան Ան Լուշանի ապստամբությունում, ապստամբությունն արդեն բավականին թուլացրել էր կայսրությունը: Ավելի քան 35 միլիոն մարդ զոհվեց այս արյունահեղ պատերազմում:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել