Mediamax.am-ը գրում է.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտնել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է իրականացվեն համամասնական ընտրակարգով՝ առանց վարկանիշային ընտրացուցակի:

Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանի ժամանակ նա ասել է, որ Ընտրական օրենսգրքով նախատեսված ընտրակարգը արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին ձեռք բերված քաղաքական պայմանավորվածության մաս չի եղել:

 

«Ես բոլոր քննարկումներում հարց եմ ուղղել մեր գործընկերներին՝ այդ թվում խորհրդարանական, թե իրենք ինչ կարծիքի են ընտրակարգի վերաբերյալ՝ լինի՞ ռեյտինգային ընտրակարգ, թե՞ ոչ: Մեր խոսակցությունների ժամանակ արձանագրել ենք, որ եւ «Բարգավաճ Հայաստան», եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները այս հարցը թողնում են խորհրդարանական մեծամասնության հայեցողությանը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Ամբողջական հոդվածն այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել