
1in.am-ը գրում է.
2015թ. Գիզայում կբացվի Եգիպտական մեծ թանգարանը (Grand Egyptian Museum), որը պետք է դառնա հին եգիպտական քաղաքակրթությանը նվիրված գլխավոր թանգարանը: Այնտեղ կցուցադրվեն 120 հազար ցուցանմուշներ և Թութանհամոն փարավոնի դամբարանի բոլոր գանձերը:
Նոր «Գիզայի հսկայական բուրգի» կառուցումը կարժենա 550 մլն դոլար: Այն լինելու է ոչ միայն թանգարան, այլև գիտական կենտրոն: GEM-ը վերածվելու է աշխարհում եգիպտաբանության խոշորագույն կենտրոնի, ինչպես նաև Մերձավոր Արևելքում խոշորագույն վերականգնողական կենտրոնի:
Այն մեծ ու հավակնոտ նախագիծ է, որն այս պահին ամենախոշոր թանգարանն է կառուցվող թանգարանների շարքում: Մրցույթը հայտարարվել էր 2002-ին, նույն թվականին դրվել էր թանգարանի հիմնաքարը:
GEM-ը բաղկացած է մի քանի կորպուսից, իսկ շինարարությունը արվում է մի քանի փուլով: Ներկայում կառուցված են բոլոր լաբորատորիաները, կառուցվել են նաև գրադարան, համաժողովների սրահ, ուսումնական դասարաններ, ժամանակավոր ցուցադրությունների սրահներ և այլն:
Լուսանկարները՝ այստեղ