1in.am-ը գրում է.

Ճապոնական Fujitsu Ltd. կորպորացիայի աշխատակիցները մշակել են մարդու նույնականացման համակարգ՝ ձեռքի ափի արյունատար անոթների նկարով: 

Նրանց խոսքով՝ դրա օգտագործման ժամանակ համընկնելու հավանականությունը կազմում է 1/100 հազար, հայտնում է ITAR-TASS-ը: 

Տեխնիկայի յուրահատկությունն այն է, որ սքաները պետք է իր հիշողության մեջ պահի ոչ թե կենսաչափական տվյալները, այլ դրանց կոդերը: Դրա շնորհիվ հնարավոր է խնայել համակարգչային հիշողությունը ու զրոյի հասցնել սարքին խաբելու ենթադրյալ չարամիտների բոլոր շանսերը: 

Fujitsu-ն հաշվարկում է, որ իր առաջարկած մեթոդը հնարավոր է արդյունավետ օգտագործել արդեն 2015թ.:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել