
Emedia.am-ը գրում է.
Ինդոնեզիայի Արևելյան Նուսա-Թենգարա շրջանում ժայթքել է Ռոկատենդա հրաբուխը, որի արդյունքում արդեն կան զոհեր։
Ինչպես փոխանցում է Риа Новости գործակալությունը՝ վկայակոչելով տեղի աղբյուները, զոհերի թիվը հասել է 5-ի։Հրաբխին ամենամոտ բնակելի վայրում՝ Ռոքիրոլեում ավիրվել են մի քանի շինություններ. Իշխանությունները սկսել են տարհանել տեղի բնակիչներին ու հարակից բնակավայրերի մարդկանց։
Պալուե կղզիներում գտնվող հրաբուխը ծովի մակերևույթից բարձրանում է 875 մետր, սակայն նրա հիմնական հատվածը գտնվում է ծովի ջրերի տակ։ Ծովի հատակից նրա բարձրությունն անցնում է 4 կմ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել