Առաջին մասը կարող եք կարդալ այստեղ:

5. Կինը 50 տարի հղի է եղել

Подросток без сердца, зуб в глазу и ещё 6 невероятных медицинских историй

1955թ.-ին Մարոկկոյի բնակչուհի Զահրա Աբուտալիբը 26 տարեկան էր: Կինը երեք երեխա ուներ և հղի էր չորրորդ երեխայով: Հղիության յոթերորդ ամսում Զահրայի մոտ սկսեցին ցավերը, և նրան տարան հիվանդանոց: Բժիշկները վստահ չէին, որ նա կկարողանար ինքնուրույն ծննդաբերել, այդ պատճառով առաջարկեցին նրան կեսարյան հատում անել:  

Դժբախտաբար, Զահրայի հիվանդասենյակի հարևանուհին չդիմացավ նման վիրահատությանը, և Զահրան նրա մահվան վկան դարձավ: Դրանից հետո նա հրաժարվեց վիրահատությունից: Զարմանալի է, բայց նրան դուրս գրեցին հիվանդանոցից, և Զահրան վերադարձավ իր գյուղը: Թեև նա այդպես էլ չծննդաբերեց, բայց կծկումները շուտով դադարեցին, իսկ ցավի հետքն էլ չմնաց:

Տարօրինակ է, բայց երբ երեխան այնպես էլ չծնվեց, Զահրան չանհանգստացավ: Նա որոշեց, որ երեխան քուն է մտել իր մեջ: Դա համապատասխանում է մարրոկյան հավատալիքներին. գյուղացիները հավատում են, որ երեխաներն իրոք կարող են քնել մոր ներսում՝ պաշտպանելով նրա պատիվը: Զահրան ապրեց իր մեջ «քնած» երեխայով գրեթե ամբողջ կյանքը, բայց 75 տարեկան հասակում ցավերը նորից սկսեցին:

Կինը կրկին հայտնվեց հիվանդանոցում: Հետազոտությունները ցույց տվեցին, որ երիտասարդ ժամանակ նրա մոտ զարգացել է արտարգանդային հղիություն, և ողջ այդ ժամանակվա ընթացքում պտուղը մնացել էր նրա մեջ: Իհարկե, երեխան վաղուց մահացել էր: Սովորաբար այսպիսի դեպքերը հանգեցնում են նաև մոր մահվանը, բայց կնոջ օրգանիզմը երեխային իբրև այլ օրգան էր ընդունել: Զահրային վիրահատեցին և նրա մարմնից հանեցին մումիֆիկացված նորածնի մարմինը, որը կշռում էր մոտ 2 կգ և ուներ 40 սմ երկարություն:

Ամբողջ աշխարհում այդպիսի 290 դեպք է գրանցվել:

6. Մետաղական ձողերով աղջիկը

Подросток без сердца, зуб в глазу и ещё 6 невероятных медицинских историй

Կատրին Բուրգեսը այս տարվա հունվարին ենթարկվել է սարսափելի ավտովթարի: Մեքենան, որով նա գնում էր, հարվածել էր բեռնատարին 100կմ/ժ արագությամբ: Կատրինին հաջողվել էր ողջ մնալ, և նրան հիվանդանոց էին հասցրել բազմաթիվ կոտրվածքներով. ողնաշարը կոտրված էր մի քանի տեղից, վնասված էր կոնքային հատվածը, և երկու թոքերը ծակվել էին: Այնուամենայնիվ, բժիշկները նրան մի քանի վիրահատության ենթարկեցին և ողնաշարն ամրացրին 11 մետաղական ձողերի միջոցով:

Ձողերը դրեցին ձախ ոտքի մեջ, ապա նույն ձևով ամրացրին ներքին օրգանները և իհարկե ողնաշարը: Կատրինը ոտքի կանգնեց արդեն մի քանի շաբաթ անց, իսկ մեկ շաբաթվա ընթացքում արդեն կարողացավ քայլել: Սկզբում նրան հանգիստ չէին ցավերը, և նա ստիպված էր ցավազրկողներ ընդունել, բայց 5 ամիս անց նրա առողջական վիճակը բարելավվեց այնքան, որ Կատրինը դադարեց դեղահաբեր օգտագործել:  

Հիմա նա բավականին առողջ է և նույնիսկ պայմանագիր է կնքել լոնդոնյան «BASE» մոդելային գործակալության հետ:

7. Կուրացած տղամարդը նորից կարողացավ տեսնել՝ աչքի մեջ փոխպատվաստված ատամի շնորհիվ

Подросток без сердца, зуб в глазу и ещё 6 невероятных медицинских историй

Աշխատանքի ժամանակ 42-ամյա շինարար Մարտին Ջոնսը շատ ուժեղ վնասվածքներ ստացավ. նրա մաշկի վրա հեղուկ ալյումին թափվեց: Պատահարը հանկարծակի տեղի ունեցավ, և երբ նրան կարողացան օգնել, Մարտինը ստացել էր մաշկի 37 %-ի այրվածք և կորցրել էր ձախ աչքը: Աջ աչքը մնացել էր, բայց Մարտինը այլևս չէր կարող տեսնել, քանի որ այն արդեն անվերադարձ վնասվել էր: Մաշկի փոխպատվաստումն օգնեց, սակայն նա պետք է օրական 23 ժամ հատուկ հագուստ կրեր, իսկ տեսողությունը ոչ մի կերպ չէր ստացվում վերականգնել:

Այնուհետև Մարտինը դիմեց Նոթթինհեմի հիվանդանոցի մասնագետներին: Նրանք փորձեցին օգտագործել որոշ հյուսվածքներ, որպեսզի հիվանդին նոր աչք ստեղծեն, բայց հաջողության չհասան: Մարտինին օգնեցին վերականգնել տեսողությունը բրայթոնյան «Sussex Eye Clinic» հիվանդանոցի բժիշկները: Մասնագետները հանեցին ատամի մի մասնիկը, որից հետո այն տեղադրեցին աչքի մեջ:

Հարցը նրանում է, որ մարդու իմունային համակարգը չի վանում այն հյուսվածքները, որոնցից բաղկացած են ատամները: Կարևորն այն է, որ ատամը լինի բացարձակ առողջ:

Ապա բժիշկները վերցրին մաշկի մի փոքրիկ կտոր Մարտինի այտի ետևի մասից և տեղադրեցին այն աչքի մեջ: 3 ամիս անց բոլոր հյուսվածքները վերականգնվեցին, և արյունատար համակարգն աչքում նորից սկսեց նորմալ աշխատել, որից հետո Մարտինը սկսեց տեսնել: Իհարկե, Մարտինը ավելի վատ է տեսնում, քան նախքան պատահարը, բայց վերջիվերջո նրա տեսողությունը վերականգնվեց:  

Մարտինը միակը չէ, որ այդպիսի վիրահատության է ենթարկվել: Այդ կլինիկայի մասնագետները կարողացել են վերականգնել երկու տասնյակ մարդկանց տեսողությունը:


8. Դեռահասը ապրել է առանց սրտի 118 օր

Подросток без сердца, зуб в глазу и ещё 6 невероятных медицинских историй

Անցած գարնանը 14-ամյա Ժաննա Սիմմոնսի մոտ` Հարավային Կարոլիանայից, բժիշկները ախտորոշեցին սրտի շատ հազվագյուտ հիվանդություն՝ դիստանցիոն կարդիոմիոպատիա: Դա նշանակում է, որ աղջկա սրտի փորոքները մեծանում էին, որի հետևանքով արյունը չէր կարողանում նորմալ շրջանառվել:  Նման դեպքերում անում են սրտի փոխպատվաստում, և Ժաննայի դեպքում հենց այդպես էլ վարվեցին, բայց նոր սիրտը «չհարմարվեց» նոր մարմնին. նրանում տրոմբ առաջացավ, և երկու օր անց ստիպված եղան սիրտը հեռացնել:

Ուրիշ համապատասխան դոնորային սիրտ չգտնվեց, իսկ արհեստականները, համաձայն նահանգի օրենքների, չի կարելի պատվաստել անչափահասներին: Այդ ժամանակ վիրաբույժները Ժաննայի համար ժամանակավոր արհեստական սիրտ ստեղծեցին, որը միացված էր երկու պոմպի: Փաստորեն, «սիրտը» արտաքին էր, և Ժաննան ստիպված գամված մնաց մահճակալին 118 օր:   

Իհարկե, առանց բարդությունների չանցավ: Այդ ընթացքում Ժաննան տառապում էր սուր երիկամային և լյարդի անբավարարությունից և ստամոքսի արյունահոսությունից: Հոկտեմբերին նրա համար նոր դոնորային սիրտ գտան, որը շատ առողջ էր և հեշտությամբ ընդունվեց աղջկա օրգանիզմի կողմից: Սակայն այն փաստը, որ աղջնակը գրեթե չորս ամիս անցկացրել էր արհեստական պոմպին գամված և ողջ էր մնացել, ուղղակի անհավանական է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել