Aysor.am-ը գրում է.

Լավ խնամված և առողջ ատամներն ապահովում են օրգանիզնի բնականոն գործունեությունը, պարգևում գեղեցիկ ժպիտ.

1. Առողջ և սպիտակ ատամներ ունենալու համար արդյունավետ միջոց են հատապտուղները: Դրանք պարունակում են վիտամին B, C, A, երկաթ և մագնեզիում:

2. Կաթնամթերքը պարունակում են երկաթ, վիտամիններ, որոնք սպիտակեցնում և ամրացնում են ատամները: Բերանի տհաճ հոտն անցկացնելու համար օգտակար են հատկապես պանիրն ու յոգուրտը:

3. Մրքերը պարունակում են հանքանյութեր և վիտամիններ, ազդում են սպիտակեցմանն ու լնդերի արյան շրջանառության կարգավորմանը:

4. Արյան շրջանառության կարգավորմանը նպաստում է նաև բանջարեղենը, որը պարունակում է վիտամիններ, կալիում, կալցիում և յոդ, կանխարգելում է նաև ատամնափառի և ատամնաքարի առաջացումը:

5. Չամիչն արդյունավետ միջոց է բերանի խոռոչի բորբոքումները նվազեցնելու համար: Այն հարուստ է վիտամիններով և հանքանյութերով:

6. Սխտորը քայքայում է կարիեսը, կանխարգելում բորբոքային հիվանդությունները: Ատամնափառ չունենալու համար մասնագետները խորհուրդ են տալիս սխտոր հաճախ ուտել:

Պարզվել է, որ ատամների պրոֆեսիոնալ մաքրումն ու ատամնաքարի վերացումը 24 տոկոսով նվազեցնում է սրտայի հիվանդությունների վտանգը և 13 տոկոսով ինֆակտի հնարավորությունը: 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել