1in.am-ը գրում է.

Աշխարհի նախկին չեմպիոն Վախթանգ Դարչինյանը (39-5-1) պատրաստ է WBO վարկածով երկրորդ թեթև քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն ֆիլիպինցի Նոնիտո Դոների հետ մենամարտին: Սակայն Դարչինյանը չի ցանկանում է անցկացնել մենամարտը կիսաթեթև քաշային կարգում:

«6 տարուց ավելի սպասել եմ այս մենամարտին և լավ եմ նախապատրաստվել: Նոկաուտի կենթարկեմ Դոներին»,- Boxongscene-ը մեջբերում է Դարչինյանի խոսքերը:

Սակայն Դոներին չի բավարարում քաշային կարգը, որ ընտրել է Վախթանգը: Ֆիլիպինցի բռնցքամարտիկը նշում է, որ անգամ կիսաթեթև քաշային կարգում չի կարող հարմարվել: 

Հիշեցնենք` Դարչինյանի և Դոների առաջին մենամարտը կայացել է 2007 թվականի հուլիսին: Այն ժամանակ ֆիլիպինցին առավելության է հասել 5-րդ ռաունդում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել