Կյանքը լի է գաղտնիքներով: Պատահում է, որ մարդիկ ողջ են դուրս գալիս անհավանական իրավիճակներից և շարունակում են սովորականի պես ապրել: Բայց երբեմն այլ կերպ է պատահում. որոշ հիվանդություններ բուժման ենթակա չեն և բացի այդ` շատ հազվադեպ են հանդիպում:  

1. Մարդը դուրս է եկել կոմայից 19 տարի անց

Подросток без сердца, зуб в глазу и ещё 6 невероятных медицинских историй

1988թ.-ին երկաթգծի լեհ աշխատող Յան Գրժեբսկին իր աշխատավայրում էր: Նա մի վագոնը ամրացնում էր մյուսին, բայց ինչ-որ բան այնպես չգնաց, ինչի հետևանքով Գրժեբսկին ընկավ և ուժեղ հարվածեց գլուխը: Դա ծանր վնասվածքի պատճառ դարձավ, և նրա գլխում բժիշկները ուռուցք հայտնաբերեցին, որը որակեցին որպես քաղցկեղ:

Բժիշկները չկարողացան ոչինչ անել. Յանը ընկավ կոմայի մեջ: Հաշվի առնելով նրա վիճակը և ուռուցքը` բժիշկները նրան մաքսիմալ 3 տարվա կյանք տվեցին: Ժամանակն անցնում էր, Լեհաստանում կոմունիզմը իր տեղը զիջեց դեմոկրատիային, Յանը թոռնիկներ ունեցավ, սակայն նա ոչ մի կերպ չէր մահանում:

Կինը և երեխաները հաճախ այցելում էին Յանին, վճարում էին հաշիվները և կերակրում նրան երակային ճանապարհով: Յանը քնած մնաց մինչև 2007թ.-ի ապրիլի 12, երբ վերջապես ու բոլորովին անսպասելի արթնացավ: Պետք է նշել, որ ուռուցքը չէր անհետացել, բայց, ինչպես երևում է, բարորակ էր:

Յանը զարմացած էր, թե ինչպես է փոխվել աշխարհը, ամենից շատ նրան զարմացրել էին խանութներում մթերքների առատությունը և տեխնիկական առաջընթացը: Նա ասել էր. «Հիմա ինձ զարմացնում են այն բոլոր մարդիկ, որոնք ամենուր շրջում են իրենց բջջային հեռախոսներով ու անընդհատ դժգոհում ինչ-որ բանից: Իսկ ես դժգոհելու պատճառ չունեմ»:

Ապշեցուցիչ է, բայց տղամարդը պնդում է, որ տեսել և լսել է այն ամենը, ինչ նրա կողքը կատարվել է, բայց արձագանքել չի կարողացել: Ինչքանո՞վ է դա ճիշտ` դժվար է ասել, քանի որ համարվում է, որ կոմայի ժամանակ մարդիկ շրջապատող աշխարհը չեն ընկալում:

2. Մարդը ողջ է մնացել 47-րդ հարկից ընկնելուց հետո

Подросток без сердца, зуб в глазу и ещё 6 невероятных медицинских историй

2007թ.-ի դեկտեմբերի 7-ին Նյու Յորքի բնակիչներ եղբայրներ Ալսիդես և Էդգար Մորենոները զբաղված էին իրենց սովորական աշխատանքով՝ մաքրում էին երկնաքերի պատուհանները: Այն հարթակը, որի վրա նրանք գտնվում էին, հանկարծակի ընկավ ներքև. ապահովման սարքերը չաշխատեցին, և երկու եղբայրներն ընկան ներքև 47-րդ հարկի բարձրությունից: Էդգարը տեղում մահացավ, բայց Ալսիդեսը ողջ մնաց, թեև անկման հետևանքով ստացավ ողնաշարի, ողերի, ոտքերի կոտրվածքներ և ուղեղի ցնցում:

Ալսիդեսին հասցրեցին հիվանդանոց, որտեղ նա ենթարկվեց ավելի քան 10 վիրահատությունների: Նա մի քանի ամիս բժիշկների հսկողության տակ էր, ապա նրան դուրս գրեցին:

Հիմա Ալսիդեսը քայլում է այնքան լավ, որքան մինչև ընկնելը, իսկ մոտակա ժամանակներում կարող է վերադառնալ նախկին աշխատանքին: Բժիշկները դրական կանխատեսումներ են անում, ստացված վնասվածքները 2 տարուց այլևս չեն անհանգստացնի Ալսիդեսին:

3. Երեխա, ով ցավ չի զգում

Подросток без сердца, зуб в глазу и ещё 6 невероятных медицинских историй

10-ամյա Գաբբի Գիգրասը հիվանդ է շատ հազվագյուտ հիվանդությամբ՝ CIPA: Ամբողջ աշխարհում գրանցված է այս հիվանդության ոչ ավելի քան 100 դեպք: Դա նշանակում է, որ Գաբբին ի ծնե անզգամ է ցավի հանդեպ: Այդքան էլ սարսափելի չի հնչում, բայց նրա հիվանդությունը զուգակցվում է անգիդրոզով, այլ կերպ ասած` նա չի կարողանում քրտնել: Անգիդրոզը տասնյակ անգամներ մեծացնում է արևահարման հավանականությունը:  

Գաբբին ցավ չի զգում, նրան երբեք ցուրտը կամ շոգը չի անհանգստացնում: Շատերը կարող են ասել, որ աղջիկը ուղղակի հաջողակ է, բայց ցավային զգացումները շատ մեծ նշանակություն ունեն, քանի որ ցավը վտանգի կանխազգուշացումն է և յուրահատուկ պաշտպանական մեխանիզմ օրգանիզմի համար:

Առաջին անգամ ծնողները կասկածեցին, որ իրենց երեխայի մոտ ինչ-որ բան այն չէ, երբ Գաբբին ընդամենը 5 ամսական էր: Նա պառկած էր մահճակալին և կրծոտում էր իր մատները այնքան ուժեղ, որ անգամ արյուն էր գալիս: Այնուհետև որոշ ժամանակ անց Գաբբին կորցրեց իր աչքը և կրկին ոչ մի ձայն չհանեց, այլ ուղղակի եկավ ծնողների մոտ և ցույց տվեց «վերքը»:

Ծնողները լուրջ մտահոգված էին, որ այդպիսի տեմպերով երեխան կարող է ավելի ծանր վնասվածքներ հասցնել իրեն: Նրանք դիմեցին բժշկի, բայց ավաղ, հիվանդությունը դեռ բուժման ենթակա չէ:

Այս պատմությունը Մելոդի Գիլբերտի ֆիլմի՝ «Կյանքն առանց ցավի» հիմքն է դարձել:


4. Ընտանիք, ում անդամներից ոչ ոք չի կարողանում քնել

Подросток без сердца, зуб в глазу и ещё 6 невероятных медицинских историй

Գոյություն ունի հազվագյուտ գենետիկական անոմալիա` FFI անվանմամբ կամ ճակատագրական ընտանեկան անքնություն: Հիվանդությունը փոխանցվում է ժառանգաբար, և այդ հիվանդությունով հիվանդ մարդիկ շատ հազվադեպ են ապրում մինչև ծերություն: Հիմնականում հիվանդությունն ի հայտ է գալիս մեծ հասակում, և մարդիկ հասցրած են լինում ամուսնանալ և երեխաներ ունենալ նախքան այդ սարսափելի ախտորոշումն իմանալը: Խրոնիկ անքնությունն ի վերջո բերում է գիտակցության քայքայման և խաթարում է օբյեկտիվ իրականության ընկալումները: Ամբողջ աշխարհում գրանցված է 40 այդպիսի դեպք:  

Այդպիսի դեպքերից է համարվում ամերիկյան Դինգես ընտանիքը: Ներկայումս ընտանիքից ողջ են մնացել երկու քույրեր, որոնցից մեկը 29 տարեկան է, իսկ մյուսը` 25: Ավագ քույրը՝ Շերիլը, այդ գենը ժառանգել է, իսկ փոքր քրոջը բախտն ավելի է բերել` նա հիվանդ չէ: Եթե այդ գենը միայն մեկ ծնողի մոտ է, ապա այն ժառանգելու հավանակնությունը 50% է կազմում:

Շերիլը չի կարողանում քնել արդեն մի քանի ամիս: Ամեն ինչ սկսում է թեթև ջղաձգումներից, հետո սկսվում են տագնապի նոպաները և անքնություն, որը հանգեցնում է հալյուցինացիաների: Դժբախտաբար, ժամանակակից բժշկությունն ի վիճակի չէ բուժել գենետիկական հիվանդությունները:  

Նյութի երկրորդ մասը ասյտեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել