1in.am-ը գրում է.

ԱՄՆ Յուտա նահանգի իշխանությունները ինքնաշեն պայթուցիկ սարքեր պահելու և կիրառելու կասկածանքով ձերբակալել են Ռիվերթոն քաղաքի երեք երիտասարդ բննակչի, որոնց թվում է գեղեցկության քաղաքային մրցույթում վերջերս հաղթած 18-ամյա Կենդրա Մաքքենզի Ջիլը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

Ինչպես հայտնել է դատախազ Բլեյք Նակամուրան, երիտասարդները շրջել են Ռիվերթոնով մեքենայով՝ անցորդների ուղղությամբ նետելով քիմիկատներով ու խոցող տարրերով լցոնված պլաստիկ շշերից պատրաստված ռումբեր:

Չնայած «Միսս Ռիվերթոնի» և նրա ընկերների գործողություններից ոչ ոք չի տուժել, սակայն դատախազությունը նրանց դեմ ծանր քրեական հանցագործության մեղադրանքներ է առաջադրել: Նրանց 15 տարվա ազտազրկում է սպառնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել