Ledynews.am-ը գրում է.

Մեր սեքսուալությունը կրքերի և տրամադրվածության միավորված դրսևորում է: Բայց կան սովորություններ, որոնք անկողնում միայն խանգարում են: Ահա դրանցից մի քանիսը. փորձեք խուսափել, եւ հարաբերություններում դրական տեղաշարժը չի ուշանա:


Սահմանափակ դիրքերը

Եթե ընտրել եք Ձեզ համար մեկ- երկու հարմար դիրք և դրանից այն կողմ սեքս չեք պատկերացնում, ապա ստացվում է, որ այն ոչ թե հաճույք է,այլ պարտավորվածություն: Այդ սահմանափակվածությունը սեքսը դարձնում է ձանձրալի, կանխատեսելի և ոչ հետաքրքիր:

Ճշգրիտ պլան

Ձեզ մոտ ամեն ինչ մտածված է և պլանավորված բոլոր մանրուքներով: Սակայն սիրով զբաղվելը բոլորովին պետք չէ ընդգրկել Ձեր ամենօրյա պլանների մեջ և հետևել դրան խիստ կարգով: Եթե Ձեզ մոտ հստակեցված է սեքսի ժամը, ասենք՝ ընթրիքի և քնելու արանքում, ապա փորձեք շեղվել այդ կանոնից: Օրինակ, փոխարինեք գիշերային շտապողական սեքսը առավոտյան զգացմունքային սեքսով:

Պասիվությունը

Հետաքրքիր է, որտեղի՞ց է բոլոր աղջիկների մոտ տարածված այն կարծիքը, որ սեքսի ժամանակ ղեկավարող կողմը պարտավոր են լինել տղամարդիկ: Ձեզնից ոչ պակաս պահանջվում է այդ ակտիվությունը՝ հաճելի զգացմունքներ պարգևելու և ստանալու համար: Երբ Դուք պասիվ են, Ձեր տղամարդը կարող է անտարբերություն համարել դա, և կկորչի նրա սեռական ցանկությունը:

Օրգազմի ձևացում

Բոլոր կանայք հոգով դերասաններ են: Եվ չգիտես, շատերը դրա դրսևորման ամենահարմար վայրը համարում են անկողինը: Երևի թե այն ցանկությունից է գալիս, որ մենք ինքներս ուզում ենք հավատալ՝ դա իսկապես օրգազմ է, եւ որ տղամարդն էլ զգա իրեն անկրկնելի: Իրականում նրանք կարողանում են տարբերել՝ ձևական է այն, թե ոչ: Այդ բացահայտումը նրանց համար ավելի ցավոտ կարող է լինել, քան այն, որ Դուք պարզապես այդ անգամ օրգազմ չապրեցիք:

Երկխոսություններ անկողնում

Իրականում սա շատ անհրաժեշտ է: Մենք կարող ենք անդադար և ամենուր խոսել, բայց երբ անկողնում ենք, չգիտես ինչու, լռում ենք: Իրականում ցանկալի է կիսվել էմոցիաներով Ձեր տղամարդու հետ: Հաճախ նրանք սպասում են դրան: Բայց օգտագործեք այդ հնարավորությունը ճիշտ: Կարող եք հուշել նրան, թե ինչպես Ձեզ հաճույք պատճառի, և սեքսից հետո անպայման քնքշանքի խոսքեր ասեք:

Ամաչկոտությունը

Այ սա բոլորովին տեղին չէ: Ցավալի է, որ դրա դեմ դեռ ոչ մի դեղահաբ չկա, բայց կանանց մեծամասնությունն անկողնում ամաչկոտությունից ձերբազատվելու կարիք ունի: Մի վախեցեք նորույթներից, ազատություն տվեք երևակայությանը: Մի կոնսերվացրեք Ձեր սիրելիի ցանկությունները: Թողեք իրական աշխարհը մի կողմում, իսկ այդ պահին զգացեք Ձեզ բոլորովին այլ աշխարհում, և որ դա երբեք չի վերջանալու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել