
Panarmenian.net-ը գրում է.
Այսօր և վաղը հանրապետության տարածքում սպասվում է փոփոխական եղանակ, արևելյան շրջաններում առատ տեղումները կդադարեն, սակայն Լոռում, Տավուշում, Սjունիքում և Արցախում դեռ ամպամածությունն ու անձրևի հավանականությունը ողջ օրվա ընթացքում կպահպանվի։ Հայպետհիդրոմետից հայտնում նե, որ հանրապետության այլ շրջաններում օրվա մեծ մասը կդիտվի արևային եղանակ, օրվա երկրորդ կեսին առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։Տեղ-տեղ հնարավոր է քամի 15-18մ/վրկ արագությամբ, հնարավոր է կարկուտ:
Օդի ջերմաստիճանն այսօրվանից կբարձրանա։ Ցերեկային ժամերին`12:00-ից 17:00-ն անհրաժեշտ է խուսափել արևի ուղիղ ճառագայթներց:
Արարատյան դաշտում և Երևանում կդիտվի արևային եղանակ, օրվա երկրորդ կեսին հնարավոր է ամպամածության ավելացում, առանց էական տեղումների, քամի 7-10մ/վրկ արագությամբ: Ցերեկը սպասվում է +27+29, երեկոյան +22+24 աստիճան տաքություն: