1in.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի իշխանությունները կոչ են արել բժիշկներին, ուսուցիչներին ու օդանավակայանների աշխատակիցներին՝ ուշադիր լինել դեռահասների հանդեպ, ովքեր ամառային արձակուրդների շրջանում կարող են դուրս բերվել երկրից և հարկադիր ամուսնացվել: Այս մասին հայտնում է BBC-ն:

Երկրի ՆԳՆ տվյալներով՝ անցած տարի՝ հունիս-օգոստոս ամիսներին, գրանցվել է անչափահաս բրիտանացիների հարկադիր ամուսնության մոտ 400 փորձ:

Ինչպես նշում են նախարարությունում, հաճախ երիտասարդները, որոնց հրավիրում են արձակուրդների ժամանակ այս կամ այն երկիր այցելել, չեն իմանում ուղևորության իրական նպատակի մասին և հետո գիտակցելով կատարվածը՝ չեն իմանում, թե օգնության համար ում դիմեն:

Գերատեսչության տվյալներով՝ ամեն տարի ընդհանուր առմամբ մոտ 5000 բրիտանացի է հայտնվում այնպիսի իրավիճակում, երբ նրանց ստիպում են ամուսնանալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել