
«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Թափանցիկ աշխատելու կոչերով մշտապես հանդես եկող վարչապետ Տիգրան Սարգսյանը, պարզվում է, երբեմն հենց ինքն է շրջանցում այս սկզբունքը։
Նախկինում կառավարության կայքում ներկայացվում էր վարչապետի հանդիպումների գրաֆիկը, ապա և հաղորդագրություններ՝ կայացած հանդիպումների մասին։ Բավական էր մուտք գործել վարչապետի «Հանդիպումներ» բաժինը՝ կտեղեկանայիր, թե Տիգրան Սարգսյանը որ ժամին որտեղ է լինելու։ Բայց տևական ժամանակ է՝ այդ խորագիրը չի գործում։ Թերևս իմաստը ոչ ցանկալի լրատվամիջոցներից վարչապետին հեռու պահելու մտայնությունն է։ «Ոչ ցանկալի լրատվամիջոցներն» էլ Տիգրան Սարգսյանի պաշտոնական հանդիպումների մասին տեղեկանում են կամ պատահաբար որևէ վայրում նրան հանդիպելով, կամ ցանկալի լրատվամիջոցներում կարդալով, տեսնելով»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: