
«Առավոտ» օրաթերթը գրում է.
«Թերթն անդրադարձել է երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանի «Միասինի» ճամբար այցին և այնտեղկատարած երգին՝ գրելով. ճշտելու համար, թե ինչպես է երգում վարչապետը, Aravot.am-ը հարցում արեց մասնագետից՝ «Արձագանք» խմբի հիմնադիր, երգահան Եղիշե Պետրոսյանից։ Նա երգը լսելուց հետո, ասաց. «Լավ է երգում վարչապետը, բավականին տաղանդավոր է։ Իր վարչապետական թերությունները մի կողմ թողած՝ երգի ասպարեզում իր մոտ վատ չի ստացվում։ Եթե մի քիչ ինձ փող տա՝ կդարձնեմ իրեն աստղ։ Մեր շատ երգիչներից լավ է երգում, ասեմ։
Ինքը գիտի՝ ինչ է երգում, և համոզմունքով էր երգում։ Դա շատ կարևոր է։ Մի քիչ կաշկանդվածություն կար և այլն, բայց իր երաժշտական տվյալները կային, երևաց, որ տվյալներ ունի»։ Մենք ճշտեցինք՝ ասացիք մի քիչ փող, եթե տա՝ կպարապե՞ք իր հետ, ինչքա՞ն փող եք ուզում, Եղիշե Պետրոսյանը պատասխանեց. «Ոչ թե պարապել, կարելի է ներդրում անել նույնիսկ։ Աստղ դարձնելու համար ինքը մյուսներից պետբ է ավելի տա, որովհետև ավելի ունի։ Բայց իր դեպքում ստուդիայի աշխատանքը քիչ կլինի, որովհետև նա երգելու այդ տաղանդն ունի»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: