
Tert.am-ը գրում է.
Ադրբեջանի ԱԳՆ-ն oրեր առաջ հրապարակել էր 335 անձանց անուններ ներառող ցանկ, որտեղ ընդգրկված էին այդ երկրի կողմից persona non grata (ոչ ցանկալի անձ) ճանաչված մարդիկ: Այդ անձանց թվում է Clarín արգենտինական հայտնի պարբերականի Միջազգային քաղաքականության բաժնի գլխավոր խմբագիր Մարչելո Կանտելմին և արգենտինահայ միլիոնատեր գործարար Էդուարդո Էռնեկյանը:
Մարչելո Կանտելմին, ով 2005թ. եղել էր Լեռնային Ղարաբաղում՝ հակամարտության լուսաբանման նպատակով, նենգ և բարբարոսական արարք է որակել այս երևույթը և ընդգծել. «Այն դիկտատորների և բռնակալների կողմից պատմականորեն կիրառվող խտրական մեթոդ է, որի նպատակը դաժան միջոցներով այլակարծությունը մերժելն է»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2013/08/09/argentina/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել