Ոստիկանները թույլ չեն տալիս, որ սիրահարները Սիրահարների այգում համբուրվենAravot.am-ը գրում է.

«Ձեր կարծիքով ի՞նչ մտադրություններով է Սփյուռքը ներդրումները կատարել Սիրահարների այգում և Կասկադում»,  և «Ինչպե՞ս են ընկալվում այդ տարածքները երևանցիների կողմից». այսպիսի հարցերով Մայամիի համալսարանի դասախոս Դիանա Տեր-Ղազարյանն ու իր օգնականները դիմել են երևանցիներին՝ պարզելու, թե այս հանրային տարածքները ինչպես են ազդել Երևանի և երևանցիների վրա: Ծրագիրն իրականացվում է Հարավային Կովկասի հետազոտությունների ամերիկյան ինստիտուտի (ARISC) դրամաշնորհի շրջանակներում: Կովկասի ինստիտուտում (CI) Դ. Տեր-Ղազարյանը ներկայացրեց իրենց ուսումնասիրության արդյունքում այս պահի դրությամբ գրանցված արդյունքների մասին: Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ի վերջո հանրային այդ տարածքները դրականորե՞ն են ազդել երևանցիների վրա, թե՝ ընդհակառակը: Դ. Տեր-Ղազարյանը պատասխանեց. «Ընդհանրապես կարող եմ ասել, որ այդ տարածքներն այցելող մարդիկ գոհ են այդ տարածքներից: Գոհ են, որ այդ տարածքները հանրային են և պետք չէ այդտեղ գտնվելու համար վճարել, ինչպես շատ այլ «օբյեկտներում»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել