
1in.am-ը գրում
Բոլորին է հայտնի, որ ֆտորն օգտակար է ատամներին և ոսկորներին, սակայն դրա օրական 4 մգ-ից ավել օգտագործումը կարող է վատ ազդեցություն թողնել ատամների և հոդերի վրա:
Բրիտանացի գիտնականներն անալիզի են ենթարկել ֆտորի քանակությունը փաթեթավորված թեյի մեջ և հանգել այն եզրակացության, որ էժան թեյը կարող է սովորականից ավելի շատ ֆտոր պարունակել: Դա կարող է հանգեցնել ատամների և ոսկորների մի շարք հիվանդությունների՝ հոդացավի, մկանային թուլության, փխրուն ատամների և նույնիսկ երիկամների հետ կապված խնդիրների:
1 լիտր էժան թեյը պարունակում է միջինը 6 մգ ֆտոր: Փորձագետները թեյ արտադրողներին կոչ են անում տուփերի վրա նշել ֆտորի քանակությունը, հաղորդում է Kedem-ը:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/more_entertainment_205430.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել