1in.am-ը գրում է.

Մեկ տարում Երևանում բնակարանի միջին գինը բարձրացել է 5.7 տոկոսով: Սա երևում է Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալից: Այս տարվա հունիսին Երևանում 1քմ միջին գինը 272.1 հազար դրամ է, անցած տարվա 257.4 հազար դրամի փոխարեն: Կենտրոնը դիրքերը չի զիջում: Ավելին մեկ տարում այստեղ բնակարանները թանկացել են 14 հազար դրամով: 

Հունիսին Կենտրոն վարչական շրջանում բնակարանի 1քմ-ն կարելի էր գնել 428 հազար դրամով: Հետո ըստ գնային նվազման գալիս են Արաբկիրը` 355.5 հազար դրամով, Քանանքեռ-Զեյթունը` 282.3 հազար դրամով և Դավթաշենը` 274.2 հազար դրամով` 1քմ համար: Երևանում էժան բնակարան կարելի է գնել Նուբարաշեն (152 հազ. դրամ) և Մալաթիա-Սեբաստիա (240 հազ դրամ) վարչական շրջաններում: Բոլոր վարչական շրջաններում էլ անցած տարվա հունիսի համեմատ մեկ քմ միջին գինը բարձրացել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել