Երգչուհի Էմմա Ասատրյանը, բացի երգելուց և դրանով մարդկանց հաճույք պատճառելուց, նաև իր ունակություններով ու փորձով կիսվում է իր սաների` Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի աշակերտների հետ:

Երգչուհին սովորել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում` ջազ - էստրադային բաժնում: «Եվս 3 տարի սովորել եմ Ավստրիայի կոնսերվատորիայում` ջազ-վոկալ բաժնում: Արդեն 5 տարի է` դասավանդում եմ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում»:

Էմման ArmStar.am-ի հետ կիսվեց իր այն տեսակետով, որ Ավստրիայում անցկացրած տարիները մեծ նշանակություն են ունեցել իր կյանքում. «Կյանքս, ավելի ճիշտ ճանապարհս, ամբողջությամբ փոխեցին Ավստրիայում անցկացրած տարիներս, քանի որ ջազ երգչուհի դառնալու մասին այստեղ ցավոք անգամ պատկերացում էլ չունենք, իսկ այնտեղ ջազ երգչուհի դառնալու համար շատ խորացված, բարդ ուսուցում է պետք: Մեզ մոտ` Հայաստանում, այդ բաժնում առանձնապես չենք առնչվում ջազ երաժշտությանը»,-ասաց երգչուհին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել