1in.am-ը գրում է.

Ամերիկացի գիտնականները տեղեկացնում են, որ կանոնավոր նախաճաշը կարող է օգնել օրգանիզմում նյութափոխանակությանը: Գիտնականները հայտնաբերել են, որ տարեց տղամարդիկ, ովքեր առավոտյան չեն նախաճաշում, 25 %-ով ավելի շատ են սրտի հետ կապված խնդիրներ ունենում: Չնախաճաշելը կարող է սրտի նոպայի պատճառ դառնալ և օրգանիզմում նյութափոխանակության խանգարում առաջացնել, որոնք էլ կհանգեցնեն սրտի իշեմիկ հիվանդությունների: 

Նախաճաշի բացակայությունն ազդում է արյան մեջ շաքարի քանակի և հորմոնների մակարդակի վրա, որոնք մեծացնում են սրտային հիվանդությունների առաջացման հավանականությունը: Խոլեստերինի բարձր մակարդակը, բարձր ճնշումը և շաքարախտը նույնպես կարող են առավոտյան չուտելու արդյունք լինել: Մասնագետները հիշեցնում են, որ նախաճաշը պետք է օրվա մեջ սննդի ամենակարևոր ընդունումը լինի:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել