Tert.am-ը գրում է.

«Գրանդ Քենդի» ՍՊԸ-ն շարունակում է պնդել, որ ընկերությունը սիրով պատրաստ է դրոշմավորել «Սառը բնական սև սուրճ» ապրանքատեսակը, ինչպես Պետական եկամուտների կոմիտեն է պնդում, եթե ՀՀ օրենսդրության մեջ օրենքով սահմանված կարգով կատարվի համապատասխան փոփոխություն և պարտադիր դրոշմավորման ենթակա դառնան նաև 2101 ծածկագրով դասակարգվող ապրանքատեսակները։

Պատասխանելով Tert.am-ի հարցմանը` ընկերության մամուլի ծառայությունից ի գիտություն ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանի, ով ավելի վաղ Tert.am-ի հետ զրույցում նշել էր, որ եթե հարկատուն խուսափում է պիտակավորումից, ուրեմն իր մոտ գոյություն ունի ստվեր, պատասխանել են, որ «Գրանդ Քենդի» ընկերությունը ՀՀ սննդի արդյունաբերության ամենախոշոր ընկերությունն է և այդ ոլորտի ամենախոշոր հարկատուն: Ընկերությունն իր գործունեությունը միշտ ծավալել և ծավալում է ՀՀ օրենսդրությանը համապատասխան:

 
Ընկերության մամուլի բաժնից ստացած գրավոր պատասխանը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Հայտնում ենք, որ ՀՀ ՊԵԿ և «Գրանդ Քենդի» ՀՁ ՍՊԸ միջև հակասությունն առաջացել է «Սառը բնական սև սուրճ» ապրանքատեսակի պարտադիր դրոշմավորման խնդրի հետ կապված: «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 9.2 հոդվածով սահմանված է ՀՀ տարածքում արտադրված կամ ՀՀ տարածք ներմուծված` շշալցված կամ ցանկացած այլ ձևով տարայավորված այն ապրանքների ցանկը, որոնց վրա օտարման ցանկացած փուլում դրոշմապիտակի առկայությունը պարտադիր է:

ՀՀ ՊԵԿ-ը պնդում է, որ «Սառը բնական սև սուրճ» ապրանքատեսակը նույնպես ընդգրկված է այդ ապրանքների շարքում և ենթակա է պարտադիր դրոշմավորման: Ըստ «Անկախ Պետությունների Համագործակցության Արտաքին Տնտեսական Գործունեության Ապրանքային Անվանացանկի» (154,155 էջեր) սուրճի հիմքով բոլոր ապրանքատեսակները դասակարգվում են ԱՏԳ ԱԱ 2101 ծածկագրով, սակայն ըստ ՀՀ ՊԵԿ-ի՝ սառը բնական սև սուրճը դասակարգվում է ԱՏԳ ԱԱ 2202 ծածկագրով: Սակայն ԱՏԳ ԱԱ 2202 ծածկագրով դասակարգվում են ոչ թե սուրճի հիմքով, այլ ջրի հիմքով ապրանքատեսակները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել