
Aysor.am-ը գրում է.
Որպեսզի երեխան առողջ և կենսուրախ լինի, հարկավոր է նրա սննդակարգն ապահովել բանջարեղեններով ու առհասարակ` օգտակար և առողջ սնունդով:
1. Երեխաների առողջության համար օգտակար է վարսակաձավարի շիլան: Այն պարունակում է հանքանյութեր և բջջանք, որոնք կարգավորում են մարսողությունը: Վարսակաձավարի շիլան հարուստ է նաև երկաթով, կալցիումով և մագնեզիումով:
2. Երեխայի օրգանիզմում վիտամին D-ի պակասը լրացնելու համար արդյունավետ միջոց է հավկիթը: Այն նաև պարունակում է օգտակար նյութեր և ամինաթթուներ: Խորհուրդ է տրվում երեխային տալ օրական մեկ հավկիթ:
3. Օրական 3-5 գ. կարագը կապահովի երեխայի օրգանիզմին անհրաժեշտ A, D, E վիտամինների չափաբաժինը, կպաշտպանի վիրուսներից:
4. Կաթնամթերքը նպաստում է փոքրիկների աճին: Մասնագետները խորհուրդ են տալիս երեխաներին տալ տնային պայմաններում պատրաստված կաթնաշոռ և յոգուրտ:
5. Բրոկոլին կարգավորում է մարսողությունն ու ամրացնում իմունային համակարգը: Այն պարունակում է կալիում, բետտա կարոտին և վիտամիններ:
6. Առավել օգտակարությամբ աչքի է ընկնում կարտոֆիլը: Միջին չափի կարտոֆիլը պարունակում է երեխաների օրգանիզմին անրաժեշտ բջջանքի նորման:
7. Բազուկը կարգավորում է սրտի աշխատանքը: Այն հարուստ է վիտամիններով և հանքանյութերով: Մասնագետներն առաջարկում են երեխային տալ օրական մեկ բազուկ: