1in.am-ը գրում է.

Ավստրալացի կենդանաբանները հայտնաբերել են, որ վերացման եզրին գտնվող կանաչ կրիաները 1980-ական թթ. համեմատ կրկնակի շատ են ուտում պլաստիկ իրեր: Վտանգի մակարդակը հասել է 15 տոկոսի, այսինքն՝ յուրաքանչյուր երկրորդ կրիայի ստամոքսում պլաստիկ աղբի մասեր են եղել: Այդ մասին հաղորդում է Agence France-Presse գործակալությունը:

Գիտնականները պարզել են, որ ավելի հաճախ կրիաները կուլ են տալիս պլաստիկ իրեր, պարանների կտորներ, ձկնորսական իրեր:

Երբեմն կենդանիների ստամոքսներում հայտնաբերում են ձկնորսական կարթեր, մազութի հետքեր, ալյումինե տարաներ և նույնիսկ ծխախոտի մնացորդներ: Դրա հետևանքով նրանք կարող են սատկել, ուստի բնապահպանները լրջորեն անհանգստացած են օվկիանոսի աղտոտման խնդրով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել