Aysor.am-ը գրում է.

75 սմ-ոց բեղեր ունեցող պակիստանցի Մալիկ Ամիր Մոհամեդ Կհան Աֆրիդին իր տեսքի պատճառով սպառնալիքներ է ստեցել ծայրահեղականներից:

TSN.ua-ի փոխանցմամբ, սկզբից ծայրահեղականները 48-ամյա տղամարդուց գումար են պահանջել` այդպիսի բեղերով շրջելու համար, ինչից հետո նրան առևանգել են:

Նա գերության մեջ է գտնվել մեկ ամիս և ազատ է արձակվել միայն բեղերը սափրելուց հետո:

Աֆրիդին գերությունից ազատվելուց հետո կրկին սկսել է բեղ պահել ու նորից նրա հասցեին սպառնալիքներ են հնչել: Տղամարդը այժմ ցանկանում է լքել երկիրը և տեղափոխվել ԱՄՆ կամ Կանադա:

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել