
Vemard.com-ը գրում է.
Վանկուվերի բնակիչներ Նինա Շմիդթը և Ջարերդ Գրեֆը որոշել են ամուսնանալ ավտոբուսում:
Հարսանեկան արարողությունը, որին մասնակցել է մոտ 30 մարդ, տեղի է ունեցել 3 համարի ավտոբուսում: Բանն այն է, որ զույգը մոտ 1 տարի առաջ ծանոթացել է հենց այդ ավտոբուսում: Հարսանիքը ֆինանսավորել է տրանսպորտային ընկերությունը: Հաղորդում է Лента.ру-ն:
Գերմանուհին և կանադացին հանդիպել են 2012 թվականի ապրիլին ավտոբուսում, որից հետո էլ սկիզբ է դրվել նրանց սիրային հարաբերություններին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել