Կրոնական կառույցներ ստեղծելու համար ավանդական քարերը կարելի է փոխարինել 45 ծառերով, 1400 կուբամետր ձյունով, փչովի կառույցներով, հսկայական LEGO խաղալիքներով և շատ այլ ոչ ավանդական նյութերով: Այս ցուցակում ներառված են աշխարհի ամենայուրահատուկ եկեղեցիները:

1.Transparante Kerk Նիդերլանդներում

 

Transparante Kerk

Նիդերլանդներով «թափառող» փչովի եկեղեցի: Անսովոր ճարտարապետական մտքի հեղինակը տեղացի ինքնակոչ ֆիլիսոփա Ֆրենկ Լոսն է: Կառույցի չափը գետնից մինչև գագաթը կազմում է 5*6*8 մետր, և այն կարող է միաժամանակ տեղավորել 30 մարդ: Ավանդական քարոզների փոխարեն Ֆրենկն առաջարկում է բանավեճ կազմակերպել կյանքի հետ կապված թեմաներով: Transparante Kerk-ը հաճախակի հայտնվում է թեմատիկ փառատոնների ժամանակ և մասնավոր հաստատություններում:

 
2. Ուղղափառ եկեղեցի. գնացք Ռուսաստանում 

Православная церковь-поезд в России

Եկեղեցի-վագոնները տարածված են Ռուսատանում: Ներկայումս կան ինչպես մինի-եկեղեցիներ, որոնք, գնացքի մեջ տեղակայված լինելով, շրջում են ողջ երկրով, այնպես էլ ստացիոնար կառույցներ: Վերջինները, որպես կանոն, վերակառուցում են դասական եկեղեցուն ավելի նման դարձնելու համար`ավելացնում են գմբեթները, խաչերը և զանգերը: 


 3. Եկեղեցի LEGO ոճում՝ կառուցված Միխայել դե Վիտի և Ֆիլիպ Յոնկերի կողմից, Նիդերլանդներ

Церковь в стиле LEGO от Michiel de Wit и Filip Jonker

Գրեթե 20 մետրանոց եկեղեցի՝ պատրաստած LEGO-ից, կառուցվել է երկու տարի առաջ Էնսհենդե քաղաքում, Նիդերլանդներ: Ճարտարապետներ Միխայել դե Վիտը և Ֆիլիպ Յոնկերը մշակում էին այս նախագիծը «Grenswerk Festival» փառատոնին մասնակցելու համար: Թեև եկեղեցին նախատեսված էր որպես ժամանակավոր կառույց, այնուամենայնիվ, ճարտարապետները չհանդգնեցին օգտագործել իրական LEGO: LEGO աղյուսները ներկվել են ընկերության ավանդական գույներով: Խաղալիքատիպ եկեղեցին դարձել է տեղական հավաքների, համերգների և փառատոնների անցկացման վայր:

 
 4. Քանդակ Church Tank՝ ստեղծված Քրիս Կուքսի կողմից

Church Tank Type 5
«Եկեղեցի-տանկերը» (Churchtanks) սիմվոլիկ քանդակների շարք են՝ ստեղծված ամերիկացի նկարիչ Քրիս Կուքսի կողմից: Բրոնզե քանդակների չափսերը տատանվում են շատ փոքրերից մինչև բավականին մեծեր: Այսպիսով, Church Tank Type 5, որը գտնվում է Նիդերլանդներում, իր չափերով հավասար է իրական տանկի (3*1,5*3,6 մ):

5. Ձյունե եկեղեցի բավարյան Միթթերֆիրմիանսրոյտ գյուղում

 Снежная церковь в баварской деревне Миттерфирмиансройт
Բավարյան Միթթերֆիրմիանսրոյտ գյուղի բնակիչները, ովքեր դժգոհ էին եկեղեցի չունենալու պատճառով, որոշեցին ինքնուրույն լուծել այս հարցը: Ստանալով քահանա Դին Կաետան Շտեյնբեյսսերի օրհնությունը` նրանք ձյունից և սառցե կտորներից կառուցեցին այս կրոնական կառույցը: Դրա համար բավարացիներին պետք եկավ 1400 կուբամետր շինանյութ:  

 

6. Յուրահատուկ եկեղեցի La Cattedrale verde. Ջուլիանո Մաուրոյի էկո-նախագիծը

 La Cattedrale Vegetale
Իտալացի Ջուլիանո Մաուրոն մշակեց և կյանքի կոչեց էկո-եկեղեցու նախագիծը: 650 քմ տարածքում տնկված է 42 ծառ (եղևնի, ընկույզենի և այլն)՝ դասավորված գոթական եկեղեցու ոճով: Ներկայումս Կանաչ տաճարը (La Cattedrale verde) հայտնի տեսարժան վայր է, որը գրավում է բազմաթիվ զբոսաշրջիկների:

  
7. Սուրբ Մաքսիմի եկեղեցի, Վրաստան

 Церковь Святого Максима в Грузии
Սուրբ Մաքսիմ վրացական եկեղեցին առանձնանում է յուրահատուկ դիրքով: Տեսքից հասարակ այս եկեղեցին գտնվում է 40 մետրանոց Կացխի ժայռասյան գագաթին: Այն կառուցված է նախկինում այնտեղ եղած եկեղեցու ավերակների վրա (6-10 դար): Կացխին կոչված է ի պատիվ մի կուսակրոնի, ով ապրել է այնտեղ 10 տարի: Տեղացիները այն նաև անվանում են «Մենության ամրոց»: Հայտնվել եկեղեցում կարելի է միան կախովի աստիճանի միջոցով, որը տեղադրվել է 1944թ.-ին:  

 
 
8.   Kostnice v Sedlci. փոքրիկ եկեղեցի՝ զարդարված մարդկային ոսկորներով

Kostnice v Sedlci
 
15-րդ դարի գոթական եկեղեցին (քաղաք Սեդլեց) հայտնի է մռայլ անունով՝ Ոսկրապաստան Սեդլեցում (Kostnice v Sedlci) և ոչ պակաս մռայլ արտաքին տեսքով: Եկեղեցին ձևավորված է ավելի քան 40.000 մարդկային ոսկորներով: Վերջինները հանվել են տեղի գերեզմաններից՝ տարածքի սղության, ինչպես նաև տաճարի կառուցման համար:

 
 9. Z-OUT — թափանցիկ եկեղեցի Բելգիայում

Z-OUT
 
Բելգիացի ճարտարապետներ Պիտերյան Գիյսը և Արնո Վան Վարենբերգը նախագծել են աշխարհում միակ թափանցիկ եկեղեցին: 10 մետրանոց Z-OUT կառույցը բաղկացած է 2100 մետաղական սկավառակներից, որոնք ստեղծում են թափանցիկության էֆեկտ: Կառույցի յուրահատկության պատճառով եկեղեցին չի օգտագործվում իր բուն նպատակով: Բացի այդ` Z-OUT-ը բազմաթիվ զբոսաշրջիների է գրավում դեպի բելգիական Լյոժ քաղաքը:


10. Harajuku ChurchՏոկիոՃապոնիա 

Harajuku Church

Իսկ ահա Տոկիոյի բողոքական եկեղեցին, չնայած իր ժամանակակից դիզայնին, աշխատում է, ինչպես հարկն է: Ֆրանսիացի մասնագետները` «Ciel Rouge Creation» ճարտարապետական ընկերությունից, հոգ են տարել ոչ միայն գեղեցիկ տեսքի, այլև եկեղեցու ակուստիկական հնարավորությունների մասին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել