Aysor.am-ը գրում է.

Յուղոտ սնունդ օգտագործելը կարող է այրոց առաջացնել: Առաջին հերթին պետք է շատակերությամբ չզբաղվել ու չչարաշահել ալկոհոլը: Պետք չէ տարվել գարեջրով ու գազավորված ըմպելիքների տեսակներով, որովհետեւ գազերը կարող են դառնալ այրոցի պատճառ:

Այրոցից ազատվելու համար մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել հետևյալ մթերքները:

1. Պետք է ուտել վարսակաձավար: Այն պարունակում է մանրաթելեր, որոնք ազատում են որովայնի վքնածությունից:

2. Խորհուրդ է տրվում նաև կես բանան ուտել: Բանանը համարվում է բարձրարժեք սնունդ աղեստամոքսային խանգարումների, աղիքաբորբի, հաստ աղիքի բորբոքումների և այլ հիվանդություններով տառապողների համար: Այն օգտակար է նաև բերանի խոռոչի բորբոքումների դեպքում, ինչպես նաև՝ ստամոքսային խանգարումների ժամանակ` հատկապես` երեխաների համար:

3. Կոճապղպեղը հաշված վայրկյանների ընթացքում ազատում է այրոցից: Կոճապղպեղի օրական նորմը պետք է կազմի օրական 3գ., չպետք է չարաշահել դրա օգտագործումը, քանի որ կարող է վտանգավոր լինել: Այրոցից ազատվելու համար հարկավոր է օգտագործել թեյով կամ հում վիճակում:

4. Մակարոնը թուլացնում է որովայնի վքնածությունն ու նպաստում մարսողությանը:

5. Խնձորի հյութը ևս օգտակար է որովային համար և օգնում է անցկացնել տհաճ զգացողությունները: Այն նվազեցնում է օրգանիզմում ճարպերի քանակությունը, խորհուրդ է տրվում ուտել նաև խնձորի պյուրե:

6. Ոսպը պարունակում է պրոտեիներ և մանրաթելեր, որոնք նպաստում են ստամոքսի թթվայնությունը նորմայի մեջ պահելուն: Հարկավոր է ամենօրյա սննդակարգում ընդգրկել ոսպ կամ լոբի:

7. Մեղրը նպաստում է ստամոքսի թթվայնության նվազմանն ու լավացնում մարսողությունը: Պարունակում է կալիում, որն ազատում է որովայնի ցավերից, ոչնչացնում մարսողությունը խաթարող էլէմենտները:

Այրոցի հայտնվելուն պես պետք է կերակրացանկից ամբողջությամբ հանել կենդանական ճարպերը, թխվածքեղենը, կծու սոուսներն ու համեմունքները: Պետք չէ ուտել թթու հատապտուղներ, ցիտրուսային մրգեր, լոլիկ, ինչպես նաեւ քամել նշված մրգերի ու բանջարեղենների հյութը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել