
Aysor.am-ը գրում է.
Համացանցում հայտնվել է մուլտֆիլմերի հերոս Գարֆիլդին շատ նման կատուն, որը կշռում է 12 կգ:
Topnews.ru-ի փոխանցմամբ` կատվի տերը կարճ տեսահոլովակ է տեղադրել համացանցում այն մասին, թե ինչպես է իր կատուն հազիվ անցնում կենդանիների համար նախատեսված դռնակով:
Սկզբից կատուն չի կարողանում անցնել դռան անցքով և թվում է դա նրան չի հաջողվի մեծ քաշի պատճառով, սակայն կատուն հաղթահարում է այդ արգելքը:
Տեսանյութը համացանցում բազմաթիվ դիտումներ է ունեցել:
Նյութի աղբյուր՝ http://aysor.am/am/news/2013/08/09/big-cut/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել