
1in.am-ը գրում է.
Ամերիկյան Ճանապարհային անվտանգության ապահովագրական ինստիտուտը (IIHS) զեկուցել է իր հերթական քրաշ-թեստի մասին, որն անցած տարվանից իրականացվում է նոր մեթոդներով: Փորձարկումներին մասնակցել է 12 ավտոմեքենա, սակայն ամենաբարձր գնահատականներին արժանացել է միայն մեկը:
Թեստը բարդ է նրանով, որ 65 կմ/ժ արագությամբ ավտոմեքենան բախվում է ավտոմեքենայի դիմացի հատվածի ընդամենը 25 %-ը կազմող պատնեշին: Ընդ որում հարվածը ուղղված է ավտոմեքենայի ձախակողմյան հատվածին, բայց անվտանգության պասիվ համակարգն այլ կերպ է աշխատում:
Ամենաբարձր գնահատականը ստացել է Honda Civic-ը:
Քրաշ-թեստի լավ գնահատականներ ստացել են նաև Dodge Dart, Ford Focus, Hyundai Elantra և Scion tC ավտոմեքենաները: Փորձարկումը չեն անցել Chevrolet Cruze-ը, Sonic-ը, ինչպես նաև Volkswagen Beetle-ը: 12 մոդելներից ամենացածր բալերը տրվել են Kia Forte-ին, Nissan Sentra-ին և Kia Soul-ին: