
Aysor.am-ը գրում է.
Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսի միլիարդատեր այրին՝ Լոուրեն Փաուել Ջոբսը, Ջոբսի մահից 2 տարի անց նոր սեր է գտել։
Լոուրեն Փաուելը սիրային հարաբերություններ է հաստատել Վաշինգտոնի նախկին քաղաքապետ Ադրիան Ֆենթիի հետ։
Լոուրեն Փաուելը, ով Ջոբսի հետ ամուսնացած էր 20 տարի, Ադրիան Ֆենթիին հանդիպել է 2011թ․-ին՝ դպրոցների բարեփոխումների շրջանակներում կազմակերպված կրթական կոնֆերանսի ժամանակ։
Նրանց ընկերությունը վերածվեց սիրավեպի, երբ Ֆենթին հայտարարեց, որ հեռանում է կնոջից։
Տիկին Ջոբսը, ով 3 երեխա ունի, ամուսնուց ժառանգել է 10 մլրդ դոլար, երբ ամուսինը 2011թ-ին 56 տարեկան հասակում մահացավ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից։
Լինելով աշխարհի ամենահարուստ կանանցից մեկը՝ 49-ամյա Լոուրենն իրեն շատ համեստ է պահում և զբաղվում է բարեգործական աշխատանքով։
Լոուրեն Փաուելն ու Ադրիան Ֆենթին հրաժարվում են մեկնաբանել իրենց հարաբերությունների մասին շահարկումները։ Գրում է Washington Post-ը։