1

Բանտարկված հանցագործների լուսանկարներից յուրաքանչյուրը մի ամբողջ պատմություն է պատմում:
Մարք Մայքլսոնի «Ամենափնտրվածները» գրքից ոգեշնչված` լոնդոնաբնակ լուսանկարիչ Նիք Դոլդինգը ստեղծել է ֆոտոշաք, որն անվանել է «Փնտրվում են»: Նկարները դիտելով կարելի է պատկերացնել, թե ինչպիսին են եղել մոտ մեկ դար առաջ ձերբակալված հանցագործները: Այդ տպավորությունը ստանալու համար լուսանկարներն արվել են հատուկ էֆեկտներով:

Կերպարները ճիշտ սանալու համար լուսանկարվող մոդելների հետ աշխատել է դիմահարդարների, մոդելավորողների թիմ, ովքեր արհեստական կապտուկներ, քերծվածքներ են նկարել, արհեստական վերքեր ստեղծել: Իսկ ժամանակի շունչը ստանալու համար օգտագործվել է կանանց դիմահարդարման 20-ականների ոճը: Թվային հնարքներ օգտագործելուց հետո նկարներն ստեղծում են այն տպավորությունը, թե դրանք արվել են 20-ականներին կամ 30-ականներին:
Իսկ նկարվող մոդելների կերտած հրաշալի կերպարներն ու հայացքները ամբողջացնում են այս լուսանկարների թողած հետաքրքիր և խորհրդավոր տպավորությունը:
Ստորև վայելեք լուսանկարները:

2

3

4

5

5

65

5

3

6

2

Աշխատանքային գործընթացի և նախապատրաստական աշխատանքների մասին տեսանյութը դիտեք ստորև: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել