Ասես օտար եզերքից էի եկել. իշխանություններն ինձ աշխատանք չէին տալիս: Իրավունքի կողքը չպետք է լինես, որ քեզ աշխատանքից չազատեն կամ ինչ-որ աշխատանք վստահեն:
Ես իմ երեխաների առաջ էլ ուզում էի անպարտք ապրել:
4-5 տարի անգործ մնալուց հետո մի օր, հպարտությունս մի կողմ թողնելով, մտա Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առանձնասենյակ՝ աշխատանք խնդրելու: Առանձնասենյակում էր նաև փոխքաղաքապետ Գ. Մանուկյանը: Նրանց տեսնելով ինձ թվաց, թե խավարի կողքին մեկ ուրիշ խավար է նստած:
Խոսքերիս աչալուրջ հետևելով` աշխատանք չունենալուս մասին ակնարկ արեցի:
Աշխատանք ուզելու իմ խոսքը այրում էր ինձ:
Քաղաքապետն ասաց, որ ինձ բոլորը գիտեն, որ ես միշտ ընդդիմադիր դաշտում եմ եղել. մարզպետի հետ իր հարաբերություններն էլ ավելի կվատանան, եթե ինձ աշխատանքի ընդունի: Սակայն այդ բոլորը մի կողմ թողնելով` նա խոստացավ ինձ աշխատանքի ընդունել, եթե ես տեղական հեռուստատեսությամբ ելույթ ունենամ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի դեմ: Ավելացրեց նաև, որ հեռուստաեթերը ինքը կապահովի:
Այդ օձեղեն առաջարկությունը լսելով` ես ինձ ատեցի, որ աշխատանք եմ ուզում այն մարդուց, որը ինձ այն կավատ մարդկանց խմբին է դասում. որոնք մի փոր հացով, խմբեր կազմած, հավերժորեն դառնում են նենգ, դավադիր:
Ես հատ-հատ բառեր գտա` չընդունելու այդ զազիր պահանջը և խորհրդի կարգով նրանց համար դառն ու ցավոտ ասացի.
- Օրեր առաջ դուք եթեր էիք ապահովել մի գորշ խմբի, որոնք միաչափ վատ խոսքեր էին թոթվում եպիսկոպոս Աջապահյանի հասցեին: Սակայն հեռուստադիտողը արժեք չտվեց այդ խմբին, քանի որ այդ խմբի կենտրոնում էր քաղաքում լավ ճանաչված միասեռական, վաստակավոր թատերագետ, անբարո Լ.Մ.-ն: Այդ խումբը դիտվեց անբարո ակումբ: Մաքրեք ձեր ակումբները, իսկ ես անգործ կմնամ ակումբներից հեռու...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել