Այսօր Կենտրոնից տուն էի գալիս, ճանապարհին 19:30-21:00-ն ընկած հատվածում, ժամացույցին չեմ նայել, Գրիգոր Լուսավորիչ փողոցում նկատեցի քաղաքապետի` Տարոն Մարգարյանի Ս կլասի մերսեդեսը և նրան ուղեկցող (ի դեպ, Երևանի քաղաքապետին ուղեկցում են ՀՀ պետական պահպանության անվտանգության վարչության աշխատակիցները՝ պռիզիդենսկի ախռանան) մեքենան: Գրիգոր Լուսավորչից Ագանթագեղոս խաչմերուկը՝ Կրկեսի խաչմերուկից Կինո ռասիա գնալուց անցավ կարմիր լույսի տակով:

Այսպիսին է Երևանի վերջին 20 տարիների լավագույն քաղաքապետը, որը, ըստ իս, վերջին 20 տարիների ամենավատ քաղաքապետն է:

Սա է մեր իշխանությունը: Սա է մեր իրականությունը: 

Հ.Գ. Ես հեծանիվով եմ եղել, այդ պահին ես էլ Գրիգոր Լուսավորչից թեքվել եմ դեպի Արշակունյաց, որը արդեն 15 օր է քանդված է և չի սարքվում:

Հ.Գ.Գ. Տարոն Մարգարյանի փիառշիկներին կհորդորեմ չպաշտպանել իրենց միապետին, քանի որ կարող են դիմել ոստիկանություն և ստանալ այդ խաչմերուկում արձանագրված խախտումները:

Ի դեպ, պետական պաշտոնյաները, որոնց համար ճանապարհը հատուկ չի փակվում, իրավունք չունեն խախտում անելու, իսկ Տարոն Մարգարյանի համար ճանապարհը չի փակվել, և նա իրավունք չուներ խախտում անելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել