Առաջին մրցանակակիր: Գետի ուժը:

1

«National Geographic Traveler»–ի կողմից հայտարարված լուսանկարների մրցույթին ներկայացված ավելի քան 15,500 լուսանկարներից առաջին տեղում է Վագներ Արաուխոյի սև ու սպիտակ էներգետիկ այս լուսանկարը, որն արվել է Բրազիլիայի Ակվատլոն լողի և վազքի առաջնության ժամանակ: Արուախոն նշում է, որ լուսանկարելիս ամբողջությամբ թրջվել է, սակայն դա նրան ամենաքիչն է հետաքրքրել` ոգևորված տղաների էներգիայով:
«National Geographic Traveler»-ի լուսանկարչության բաժնի տնօրեն  Դեն Ուեստերգրենը, ով այս տարի ժյուիի անդամներից մեկն էր, բացատրել է, թե ինչու է առաջին մրցանակը հանձնվել հենց այս լուսանկարին: Ըստ նրա` լուսանկարը ուշադրություն է գրավում մանավանդ գործողության  պահի գագաթնակետը պատկերելու համար: Նա նշում է, թե դասական լուսանկարչության կանոնների համաձայն կադրից դուրս չպետք է երևան շարժվող օբյեկտներ, սակայն այս լուսանկարն իր օրինակով ցույց է տալիս, որ ամենահետարքիր լուսանկարը երբեմն կարող է արվել կանոնները խախտելու միջոցով: Նա նշում է, որ իրեն նաև դուր է եկել լուսանկարի գլխավոր օբյեկտի դիրքն ու մարմնի «լեզուն»: Եվ բացի այդ` նկարի ֆոնին երևացող բարձրահարկ շենքերը այս լուսանկարը դարձնում են ավելին, քան ուղղակի սպորտային լուսանկար, այն նաև Բրազիլիայի Մանաուս քաղաքի պատկերն է:
Ստորև նշված են մյուս հաղթող լուսանկարները, որոոնք կարելի է գտնել «National Geographic Traveler» պարբերականի  2013 դեկտեմբեր/2014 հունվար  համարում:

Երկրորդ մրցանակակիր: Ամպրոպ Ֆոլս Կիվայում: Մաքս Սիգալ
Ծիր կաթինը նկարելու համար այս վայր մեկնած լուսանկարչին դրա փոխարեն հաջողվել է լուսանկարել ամպրոպի այս հրաշալի պահը:

2

Երրորդ մրցանակակիր: Ասեք` պանի՜ր: Յանայ Բոնե
Քենիայի Մասայ Մարա  ազգային պարկում ընձառյուծները ցատկել են տուրիստների մեքենայի վրա:

3

Տատա-Հոնդա աղանդ: Գերգելի Լաթայ-Քսոնթ
Լուսանկարչին հաջողվել է ներս մտնել Տատա-Հոնդա փակ աղանդավորական խմբավորում և լուսանկարել կանանց, ովքեր պատրաստվում են իրենց կրոնական ծիսակարգին: Կոնգոյի դեմոկրատական հանրապետություն:

4

Սակուրա: Հիդեյուկի Կատագիրի
Ճապոներենով բալենու ծաղկումը Սակուրա են անվանում: Բալենու ծաղիկները ճապոնացիների խորհրդանշաններից մեկն են, և դրանցից տարբեր տեսակներ կան, մանավանդ հին բալենիների ծաղիկները, որոնք կոչվում են Էդո-Հիգան:  Հարյուր և ավելի տարեկան բալենիների մի ամբողջ շարք կարելի է տեսնել, որոնք գարնանը ծաղկման շրջանում հրաշալի տեսարան են ապահովում: Լուսանկարիչը կարողացել է մեկ կադրում երկու ծաղկատեեսակ նկարել` Էդո-Հիգան և դրա ետևում Բենի-Սիդարեն:

5

Հյուսիսային եղջերուի երեխաները: Միշել Շանց
Միքայել Անդեն հյուսիսային եղջերուներ ընտելացնողների երեխա է: Նկարում նա հանգստանում է` կենդանիների հետ դրսում աշխատելուց հետո: Հյուսիսային եղջերուներ պահող մարդիկ դեռ փոքրուց են կարողանում ընտելացնել այս կենդանիներին:

5

Դաշնամուրի նվագը մայրամուտին: Նիկոլա Սմերնիկ
Նոր Զելանդիայի Քուինսթաունի փողոցներից մեկը:

6

Արևելյան Բվեճ: Գրահամ Մք Ջորջ
Քողարկման վարպետ: Արևելյան բվեճը իր տարերքի մեջ է... Այնպես որ, ավելի լավ է ուշադիր լինեք այս թռչնակին նկատելու համար:

8

Գուանյիանգ Շոու: Չան Կուոք Հունգ:
Գուանյիանգ Շոուն Թայվանի ամենահայտնի արարողությունն է, որն իրենից ներկայացնում է ավանդական ազգային կրոնական հավաքույթ: Մասնակիցները ներկում են իրենց դեմքերն ու արտահայտիչ դարձնում ատամները և հատուկ նախապես վարժեցված շարժումներ կատարում, նրանք ներկայանում են որպես աստվածների պաշտպաններ կամ մարտիկներ անդրաշխարհից:

5

Կինը ջրերի մեջ: Մարսելո Սալվադոր
Կինը ջուր է հավաքում Մյանմարի Բագար գյուղի գետից, 2013:

8

Դիտողների համակրանք մրցանակ: Օրվա մեկ այլ կադր: Դոդի Կուսումա:
 Ձկնորս Բիրայի լողափին:

 5

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել